29 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ. ոստիկանություն
Ոստիկանույունից հայտնում են տեղեկություններ՝ «Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքների մասին՝մայիսի 26-ի ժամը 20-ի դրությամբ։
««Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց (18-ը՝ Երևան քաղաքում, 59-ը՝ մարզերում): Մարզերում 27 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 29 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին