G7-ի երկրներն ընդունել են ՌԴ հետ երկխության կարևորությունը
«Մեծ յոթնյակի» երկրներն ընդունել են Ռուսաստանի հետ երկխոսության կարևորությունը միջազգային հիմնական ճգնաժամերի կարգավորման որոնման ու մշակման համար: russian.rt.com-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն:
Դիվանագետն ընդգծել է, որ դա չի նշանակում Ռուսաստանի նկատմամբ ճնշման թուլացում՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ, որը, Ալֆանոյի խոսքով, ստիպել է «յոթնյակի» երկրներին տարբեր ձևաչափերի սահմանափակումներ մտցնել:
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանը G7-ի 2016 թվականի գագաթաժողովից հետո ոչինչ չի արել, ինչը թույլ կտար փոխել այդ երկրի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան