Ահարոնյան. «Վերջին զանգ»-ի օրը ոչ մի վթար ու վրաերթ չի գրանցվել
«Օրն իսկապես տոնական էր, և բարեբախտաբար որևէ պատահար, միջադեպ ու տհաճություն չխաթարեց տոնականությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Նրա խոսքով, ծնողներին ոստիկանության հետ սերտ համագործակցության, զգոնության, ինչպես իրենց զավակների, այնպես էլ հանրային անվտանգության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ոչ մի վթար ու վրաերթ, հասարակական կարգի ու համակեցության կանոնների խախտման ոչ մի դեպք չի գրանցվել:
«Մայրաքաղաքում նույնիսկ «Վերջին զանգի» օրը անչափահասների կողմից մեքենա վարելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ մարզերում այդ պատճառով ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք տեղափոխված շուրջ հարյուր տրանսպորտային միջոցների տերերը, որոնք չեն անսացել ոստիկանության հորդորներին ու կոչերին, ինչպես և հայտարարվել էր, պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել է Ահարոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- 29 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ. ոստիկանություն
- Ոստիկանություն. Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 77 տրանսպորտային միջոց
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ