Rolls Royce-ն աշխարհում ամենաթանկ նոր ավտոմեքենան է ներկայացրել
Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Sweptail յուրօրինակ կուպեն, որն անանուն գնորդի պատվերով պատրաստվել է մի օրինակով։ Car հրատարակությանը հղում անելով` աղբյուրը գրում է, որ ավտոբրենդի ղեկավար Տորստեն Մյուլեր Օտվոսի խոսքով՝ այս մեքենան կարելի է համարել աշխարհում ամենաթանկ նոր ավտոմեքենան: Սակայն նա այս մանրամասներ գնի մասին չի ներկայացրել։
Նորույթի դիզայնը նման է Phantom մոդելին: Այն ունի ըննդամենը երկու նստատեղ։ Սրահը երեսպատված է բնական կաշվով ու փայտով։ Rolls-Royce-ը Sweptail-ի մասին որևէ տեխնիակական մանրամասներ չի ներկայացրել։
Մեքենայի առաջին հրապարակային ցուցադրությունը կայացել է Իտալիայում՝ Sweptail Concorso d’Eleganza at Villa d’Este էլեգանտության մրցույթի շրջանակում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ