Բուրյատիայում հայ ֆերմերներ են սպանվել
Բուրյատիայում իրավապահ մարմինները քննում են հայաստանցի ֆերմերների սպանության գործը:
Այդ երկրի քննչական կոմիտեի փոխանցմամբ, Իրկուստկի շրջանից Բուրյատիա են եկել երկու ֆերմեր, ովքեր տեղաբնակ տղամարդկանց հետ նախապես պայմանավորվել են խոշոր եղջերավոր անասուններ գնելու վերաբերյալ:
Անասուն գնելու մասին հայտարարությանն արձագանքած Բուրյատիայի բնակիչները ֆերմերնեին հրավիրել են իրենց մոտ՝ հարմար գնով ապրանքը ձեռք բերելու համար:
Հաջորդ օրը ֆերմերներից մեկը զանգահարում է եղբորն ու տեղեկացնում, որ իրենց սպանում են, հաջորդ րոպեին լսվում են կրակոցների ու անծանոթ տղամարդու ձայներ:
Հարազատների դիմումի հիման վրա իրավապհ մարմինները սկսում են տղամարդկանց որոնողական աշխատանքները: Մայիսի 25-ին Պետրոպավլովկա գյուղից 5 կմ հեռու գտնում են նրանց մարմինները՝ գլխի ու վերջույթների շրջանում հրազենային վնասվածքներով:
«Ռուսարմինֆո»-ի փոխանցմամբ, սպանվածներն ազգությամբ հայեր են, ժամանակավորապես բնակվում էին Իրկուստկում: Նրանցից մեկը 34 տարեկանը, մյուսը՝ 28: Սպանվածներից մեկն ուներ երկու, մյուսը՝ երեք անչափահաս երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ