Վերջին 2 տարում Թուրքիայում քրդաբնակ շրջաններում 218 անգամ պարետային ժամ է հայտարարվել
Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամը զեկույց է կազմել արևելյան և հարավարևելյան քրդաբնակ շրջաններում պետության կողմից հայտարարված պարետային ժամերի վերաբերյալ:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զեկույցից պարզ է դարձել, որ 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի հունիսի 1-ը նշյալ շրջանների 10 քաղաքներում ու 43 շրջաններում ընդհանուր առմամբ 218 անգամ պարետային ժամ (փողոց դուրս գալու արգելք) է հայտարարվել: Ցուցակի առաջին տեղում քրդերի կենտրոնը համարվող Դիարբեքիրի նահանգն է՝ 127 անգամ: Դիարբեքիրին հաջորդում են Մարդինը (32 անգամ), Հաքքարին (20), Շըրնաքը (13), Բիթլիսը (8), Բինգյոլը (5), Դերսիմը (5), Մուշը (4), Բաթմանը (3), Էլյազըղը (1):
Հաշվետվության մեջ նշվում է, որ խնդրո առարկա շրջաններում սահմանափակումների հետևանքով խախտվել է առնվազն 1.8 մլն բնակչի կյանքի ու առողջության հիմնական իրավունքները:
Պարետային ժամերի վերաբերյալ ևս մեկ զեկույց հրապարակել է Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան, որտեղ խոսվում է միայն 2016 թվականին 300 հազար աշակերտների կրթության իրավունքի ոտնահարման և 500 հազար մարդու ներքին գաղթի ենթարկելու մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ պարետային ժամ է հայտարարվել մայիսի 30-ին, Դիարբեքիրի նահանգի Լիջե, Դիջլե, Հանի, և Քոջաքյոյ շրջանների 43 գյուղերում: Այսօր՝ հունիսի 2-ին հայտարարվել է պարետային ժամի ավարտի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան