Պորոշենկոյին չի վստահում ուկրաինացիների 78 տոկոսը. հարցում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին լիովին վստահում է ուկրաինացիների ընդամենը 1,9 տոկոսը, «ավելի շուտ վստահում է» 15,9 տոկոսը, չի վստահում 78,1 տոկոսը։ Այս մասին են փաստում «Սոֆիա» սոցիալական հետազոտությունների կենտրոնի հարցման արդյունքները, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Ընդ որում, նախագահի նկատմամբ անվստահությունը գերակշռում է երկրի բոլոր միկրոշրջաններում՝ և հարավ-արելքում, և կենտրոնական մարզերում, և արևմուտքում»,- նշված է հարցման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան