Արգենտինայում երգող օդաչուն խաթարել է ավիակարգավարների աշխատանքը
Արգենտինայում օդաչուն չնկատելով, որ կարգավարների հետ կապն ապահովող բարձրախոսը միացրել է՝ երգեր է երգել և կատակներ արել: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Արդյունքում այլ թռիչքների օդաչուներն ու դիսպետչերները լսել են դրանք: Հրամանատարական կետի աշխատանքները խաթարվել են:
Այն բանից հետո, երբ կարգավարին հաջողվել է կապ հաստատել օդաչուի հետ, վերջինը ներողություն է խնդրել կատարվածի համար:
Աղբյուրը նշում է, որ օդաչուների անվտանգության վրա, միջադեպը չի ազդել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը