19:32 20/06/2017

Հայաստան-Կատար հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական նշանակություն չունեն. Արմեն Պետրոսյան

«Սովորաբար նման այցերի պարագայում առավել արտահայտիչ է դրանց ձևը, քան բովանդակությունը: Կատարի համար ստեղծված նման բարդ իրավիճակում ՀՀ ԱԳ նախարարի այցն այդ երկիր, իմ կարծիքով, բավական կարևոր է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլև, ընդհանրապես, տարածաշրջանային գործընթացների համատեքստում»,-այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի Դոհա կատարած կարճատև աշխատանքային այցի նշանակությունը:

Փորձագետի կարծիքով՝ «Տարածաշրջանային մի շարք երկրների կողմից ավելի քան 2 շաբաթ շարունակվող Կատարի մեկուսացման քաղաքականության ֆոնին, երբ Կատար պետությունը հայտնվել է բավական բարդ քաղաքական և տնտեսական իրավիճակում, ՀՀ ԱԳ նախարարի այցն այդ երկիր կարելի է գնահատել առավելապես որպես պաշտոնական Երևանի նախաձեռնողական քաղաքականության դրսևորում, ինչն, իմ կարծիքով, ողջունելի է: Իր բովանդակության մեջ նման քայլը կարող է նշանակել՝ առաջին հերթին դեռևս մայիսի կեսերին ՀՀ նախագահի՝ Դոհա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի հետ կապված հայկական կողմի հետևողականության հավաստիացում, ինչպես նաև՝ստեղծված խրթին իրավիճակում Կատարի բարեկամ ժողովրդին զորակցության ցուցաբերում և վերջապես նոր իրողություններով պայմանավորված՝ որոշ ուղղություններում առավել առարկայական համագործակցության ակտիվացում»,- նկատեց Պետրոսյանը, ապա հավելեց. «Վերոնշյալի համատեքստում գուցե իրավիճակային որոշակի պարզություն նկատվի արդեն առաջիկայում, քանի որ Կատարի շուրջ գործընթացները բավական արագ են զարգանում»:

Անդրադառնալով Նալբանդյանի այցի հնարավոր բացասական հետևանքներին՝ փորձագետը նշեց. «Առհասարակ, նման ճգնաժամային պայմաններում այսօրինակ քայլերը տրամաբանորեն կարող են ենթադրել նաև որոշ հետևանքներ՝ տվյալ դեպքում հաշվի առնելով այն  իրողությունը, որ հակակատարյան առանցքի կարևոր դերակատարներից  են Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այնպիսի արաբական երկրներ, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Եգիպտոսը: Մինչդեռ և՜ Հայաստան-Կատար հարաբերությունների բնույթն ու շրջանակը, և՜ Պարսից ծոցում ծավալվող գործընթացների առնչությամբ արտաքին հիմնական դերակատարների դիրքորոշումը խոսում է այն մասին, որ նման քայլի արդյունքում պաշտոնական Երևանի հնարավոր ձեռքբերումները միանշանակորեն շատ ավելի շոշափելի կլինեն»:

Մեր զրուցակիցը նաև մանրամասնեց. «Բանն այն է, որ Հայաստան-Կատար հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական նշանակություն չունեն և, այս իմաստով, հազիվ թե հակասեն նաև վերոնշյալ արաբական երկրների շահերին: Մյուս կողմից, ականատես ենք լինում հիմնախնդրի առնչությամբ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հիմնական դերակատարների՝ մեզ համար բավական շահավետ դիրքորոշման: Նախ, Արևմուտքը՝ հանձին ԱՄՆ-ի, ԵՄ-ի, արտահայտում են հնարավորինս չեզոք մոտեցում՝ խնդրի կարգավորումը թողնելով հենց կողմերի նախաձեռնողականության վրա:  Ռուսաստանը, Չինաստանը դրսևորում են համեմատաբար պրոկատարական դիրքորոշում, իսկ բարեկամ Իրանն ու ոչ բարեկամ Թուրքիան, անթաքույց կերպով հանդես գալով Դոհայի օգտին, նաև փորձում են ուղղակիորեն օգուտ քաղել ստեղծված ճգնաժամային իրավիճակից»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հնարավոր ձեռքբերումներին՝ Պետրոսյանը նշեց. «Նախ, հերթական անգամ ընդգծվում է արաբական, իսլամադավան երկրների հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի կարևորությունը՝ որպես հակակշիռ հարևան ոչ բարեկամական երկրների կողմից այս ուղղությամբ պարբերաբար իրականացվող նպատակային գործողությունների, բացի այդ՝ նաև երկկողմանի հարաբերություններում պաշտոնական Երևանի՝ վստահելի գործընկեր լինելու գործոնը, ինչը, իմ կարծիքով, ոչ երկարատև այս ճգնաժամի հանգուցալուծումից հետո հավելյալ խթան կհաղորդի Դոհայի հետ երկկողմանի հարաբերություններին: Բացի նշվածից, հատկապես մերձավորարևելյան որոշ հիմնախնդիրներում վերջին շրջանում Երևանի դրսևորած բավական ակտիվ և նախաձեռնողական դերակատարությունը միանշանակորեն դրական ազդեցություն կունենա ՀՀ արտաքին իմիջի վրա»:
«Եվ, իհարկե, չի կարելի բացառել նաև ուղղակի տնտեսական նոր հնարավորությունները, քանի որ փաստացի շրջափակաման մեջ հայտնված ավելի քան 2,5 մլն-անոց շուկայում սրվել է նաև այնպիսի ապրանքատեսակների պահանջարկը, որոնց անմիջական մատակարարը կարող են դառնալ նաև հայ գործարարները»,- իր խոսքը եզրափակեց Ա.Պետրոսյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:10
Երուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի
Երուսաղեմի Հին քաղաքում դանակահարության դեպք է տեղի ունեցել։ «Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, Թուրքիայի քաղաքացի Հասան Սաքլանան դանակով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենա
Ապրիլի 30-ին, ժամը 16։36-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքում՝...
Աղբյուր` Panorama.am
08:45
ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում...
Աղբյուր` Panorama.am
08:36
«Հրապարակ». ՔՊ-ում այնքան էլ խանդավառված չեն Խաչատուրյանի՝ պաշտոնից պաշտոն թռչելու սովորույթից
«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է՝ երեկ մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ քննիչ Նորայր Այվազյանը, ով հայտնի է Արմավիրցի դատախազներ Աշոտ Մարտիրոսյանին և Ապրես...
Աղբյուր` Panorama.am
08:25
«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը
«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս մարտի 26-ին Էկոնոմիկայի նախարարությունն ու «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
08:18
ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետեւից բերելու է ՀՀ-ում արտադրված եւ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
00:05
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ժամը 00:30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
23:47
Վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր եկեղեցու վրա. Լիլիթ Գալստյան
ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է. «Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բագրատ Սրբազանը «Բիչինա»-ից անձնական եկամուտներ չի ստացել
Մի շարք լրատվամիջոցներ ապրիլի 29-ին տարածեցին տեղեկություն, թե Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:32
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Քաղաքացիները այս պահին փակել են Արշակունյաց պողոտան
Քաղաքացիները այ պահին փակել են Արշակունյաց պողոտան։ Նրանք միացել են տավուշցիների պայքարին և իրենց անհամաձայնությունն են հայտնում Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
21:11
Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքազյանը և Արա Պապյանը բերման են ենթարկվել
«Միացե´ք հեռացնենք թշնամի Նիկոլին» վանկարկումներով այսօր Երևանի կենտրոնում Բևեռի աջակիցները երթ էին իրականցնում՝ պահանջելով...
Աղբյուր` Panorama.am
20:53
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Ադրբեջանական սոցիալական հետազոտությունների կենտրոնը Ադրբեջանի պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մեր փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Նախապես հայտնել էինք, որ «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Քաղաքացիների իրազեկման ակցիան՝ Արմավիրում
Քաղաքացիների իրազեկման ակցիան Արմավիրում: Քիչ առաջ տեղեկացրինք, որ Գյումրիում ևս այօր շարունակվել են ակցիաները։ Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Ելե՛ք հանձնել են»․ Նոր ակցիա Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երիտասարդները շարունակում են իրազեկման ցույցերը։ Գյումրիում՝ հասարակական վայրերում, բնակելի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
ՀՀ առաջին Արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է։ Իր խոսքում Հովհաննիսյանը նշել է, որ սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ...
Աղբյուր` Panorama.am
19:39
Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
«Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը մի տեսանյութ է տեղադրել, որում կիրանցեցի տիկին Ալվարդը արցունքախառն պատմում է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
19:21
Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ փաստաբանական խումբը
Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լայն քննարկում է ստացել Արթուր Սուքոյանի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Ծաղկունք գյուղում լավաշ են թխում 18-րդ դարի բաղադրատոմսով
Հայկական Ծաղկունք գյուղում մայիսյան տոներին հյուրեր են սպասում։ Տեղանքը դեռ ամենահայտնին չէ, տուրօպերատորները կարող են առաջարկել միայն օրիգինալ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Խուզարկությամբ հայտնաբերվել են 31․5 լիտր ինքնաշեն գինեթուրմ և այլ արգելված իրեր․ ՔԾ
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով անզիջում պայքարը թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի ձեռք բերման և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
Տավուշեցի նահատակների ծնողներն են Կիրանցում։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։  «Սա միայն...
Աղբյուր` Panorama.am
18:12
Կոչ ենք անում լրագրողական համայնքին, իրավապաշտպան կառույցներին գնահատական տալ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին
AntiFake.am-ը հայտարարություն է տարածել  Վերաքննիչ դատարանի կողմից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am...
Աղբյուր` Panorama.am
18:11
Որոշ քաղաքական ուժեր, հոգևորականներ զբաղված են Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործով. ՔՊ-ական պատգամավոր
«Այն գործընթացը, որն իրակացվում է  մեր երկրում  վերջին օրերին, իսկապես պատմական իրադարձություն է», -ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
«Վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Միրզոյան. Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում Ալմա-Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անել
Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը
15:44 30/04/2024

Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}