Կառավարությունը գումար հատկացրեց հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում շարունակելու համար
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից 8,323.4 հազ. դրամ հատկացվեց ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորված 4 զինծառայող պետության հաշվին բուժում է ստացել արտերկրում:
ՀՀ առողջապահության նախարարի 2016թ. մայիսի 10-ի թիվ 18-Ն հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը 2016-ի օգոստոսի 9-ին դրական եզրակացություն էր տրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ կառավարության 24.11.2016թ. N 1194-Ա որոշմամբ հատկացվել էր 26,083.6 հազ. դրամ: Այն ներառել էր գերմանական բուժհաստատության կողմից տրված բուժման համար անհրաժեշտ ծախսերի, ուղեկցող անձի կեցության և ճանապարհածախսի հաշվարկը:
Նշված գումարից դեռևս չի ծախսվել 3.637,2 հազ. դրամը, քանի որ բուժման վերջնական ընթացքն ապահովելու համար միկրոպլաստիկ վիրահատությունների և տեղադրումների հետ կապված գերմանական բուժհաստատության կողմից ներկայացվել է լրացուցիչ 19 հազ. եվրո չափով ծախսի հաշվարկ:
Այժմ տրամադրվում է 8,323.4 հազ. դրամ, որը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետք է փոխանցվի Մ. Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Մ. Պետրոսյանի բուժումն ավարտելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան