Պուտինը հայտարարել է Թուրքիայի տարածքով Եվրոպային գազ մատակարարելու պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի տարածքով գազ մատակարարել Հարավային և Հարավարևելյան Եվրոպա։ Գործընկերները հետաքրքրված են դրանով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նոսվոստին»։
«Եթե մեր գործընկերները ցանկանան, մենք պատրաստ ենք Թուրքիայի տարածքով գազ մատակարարել Հարավային և Հարավարևելյան Եվրոպա։ Տեսնում ենք, որ գործընկերները հետաքրքրված են դրանով»,- ասել է ՌԴ նախագահը՝ թուրք գործընկերոջ հետ քննարկելով «Թուրքական հոսք» գազմուղի շինարարության հարցերը։
«Հավաստիացնում եմ, որ մենք արժանիորեն կներկայացնենք ձեր շահերը, քանի որ մեր շահերն այս դեպքում լիովին համընկնում են»,- ասել է Պուտինն Էրդողանին։
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ հաջորդ տարի պետք է պատրաստ լինի գազամուղի առաջին գիծը, իսկ 2019-ի ավարտին՝ երկրորդը։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ