Եմենի մզկիթներից մեկում փոխհրաձգությունից 4 մարդ է զոհվել
4 մարդ զոհվել է, 3-ը տուժել եմենցի հուսիտ-ապստամբների փոխհրաձգության հետևանքով: Ռիա նովոստին գրում է, որ միջադեպը գրանցվել է Ուրազա-բայրամ տոնի առթիվ Ամրան նահանգի մզկիթներից մեկում աղոթքի ժամանակ:
Ամրանը գտնվում է ապստամբների կողմից 2014 թվականին գրավված մայրաքաղաք Սանայից հյուսիս: Ականատեսներից մեկի խոսքով, «Անսար Ալլա» շարժման գրոհայիններից մեկը կրակել է մյուսի վրա, կոնֆլիկտն առաջացել է շարժման կարգախոսները մզկիթում հնչեցնելու պատճառով: Մեղավորի սպանությունից հետո բախումը շարունակվել է՝ հանգեցնելով ևս երկու զոհի ու 3 վիրավորի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ