ՌԴ-ից Նորվեգիա անցած ՀՀ քաղաքացիների տվյալներն առայժմ չեն ճշտվել. Տիգրան Բալայան
ՀՀ արտգործնախարարությանն առայժմ չի հաջողվել ճշտել օրեր առաջ Ռուսաստանի հյուսիսային սահմանը հատած և Նորվեգիայում հայտնված 6 հայերի ինքնությունը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մեր պաշտոնական հարցմանը դեռ պատասխան չունենք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ըստ Associated Press-ի՝ հունիսի 20-ին 6 հայ փախստականներ հատել են Արկտիկայի հեռավոր սահմանային անցակետը՝ Ռուսաստանից մուտք գործելով Նորվեգիա: Նրանց թվում առնվազն մեկ երեխա կա։ Ռուսաստանից Նորվեգիա մուտք գործած անձինք 4 -58 տարեկան են:
Պարբերականը նաև հիշեցրել է, որ 2015-ի հոկտեմբերի 30-ից հետո սա առաջին դեպքն է, երբ փախստականներն անցնում են Նորվեգիայի սահմանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ