Արևելագետ. Իրանի քաղաքական շահերից է բխում, որ Հայաստանը այս տարածաշրջանում ուժեղ պետություն լինի. «Առավոտ»
«Իրանի քաղաքական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը այս տարածաշրջանում լինի ուժեղ պետություն, որպեսզի Հայաստանը դուրս չմնա Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային ծրագրերից, որպեսզի Հայաստանը դուրս գա թուրք-ադրբեջանական շրջափակումից։ Իրանն իր քայլերով չեզոքացնում է այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են տարբեր մակարդակներով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի մեկուսացման ուղղությամբ։
Իրանը մեզ համար այս հարցում կարևոր դաշնակից է, որն իր քաղաքականությունը կառուցում է ոչ միայն զգացական հարթության վրա, այլև առաջին հերթին իր շահերից ելնելով, իսկ այդ շահերը պահանջում են Հարավային Կովկասում ուժեղ Հայաստանի, տրանսպորտային միջանցքի դերակատարում ստանձնած և շրջափակումից դուրս եկած Հայաստանի առկայություն»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արևելագետ Վարդան Ոսկանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին