Արդարադատության նախարարը ՎԶԵԲ-ի ներկայացուցչի հետ քննարկել է գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ ներդնելու հարցը
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համագործակցությունը։ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ նախարարն այս մասին նշել է այսօր ՎԶԵԲ-ի գլխավոր խորհրդական Անաստասիա Ռոդինայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։
ՎԶԵԲ-ի գլխավոր խորհրդականը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանը նպաստող այդ նախաձեռնությունը և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում գործարարների շահերի պաշտպանությանն ուղղված ինստիտուտ ներդնելու հարցում: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության հետագա ուղղություններն ու ձևաչափը:
Աղբյուրը հիշեցնում, որ ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով գործարար միջավայրի բարելավման և բիզնեսի շահերի պաշտպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումներից է նաև «Գործարարների շահերի պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն ու գործարարների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև վեճերի լուծման նպատակով գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտ ներդնելու հարցը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին