Մեծ Բրիտանիայի թագուհու եկամուտներն աճել է գրեթե երկու անգամ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-ի եկամուտներն աճել են գրեթե երկու անգամ՝ հասնելով 82 մլն ֆունտ ստերլինգի։
The Guardian-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է՝ հայտնի է դարձել, որ երկամուտների ավելացումը պայմանավորված է Բուքինհեմյան պալատում աշխատանքների համար ֆինանսական միջոցներ հատկացնելու կառավարության որոշմամբ։
«Թագուհին պետք է միջոցները ծախսելու համար սպասի մինչև 2019 թվականը, քանի որ նրա շահույթն անշարժ գույքից վճարվելու է երկու տարվա ընթացքում»,- նշել է աղբյուրը։
Նախորդ տարի Եղիսաբեթ 2-ի շահույթը գնահատտվել է 42,8 մլն ֆունտ ստերլինգ, իսկ 2012 թվականին՝ 29,1։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ