Քննարկվում է «Նորք» և ,Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկաները իրար միացնելու հարցը. «Ժողովուրդ»
ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը երեկվանից այլևս Նուբարաշենի հոգեբուժական կլինիկայի տնօրենը չէ:
«Ժողովուրդ»-ի հարցին՝ ինչն է տնօրենի պաշտոնից ազատման պատճառը, Սամվել Թորոսյանը պատասխանել է. «70 տարեկան եմ, բա ինչ անեմ: Թող երիտասարդները շարունակեն: Ոչ մի խնդիր չկա: Նորմալ գործընթաց է»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է նաև, որ Թորոսյանին փոխարինելու է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Թերթը նշել է, որ Միրիջանյանն այժմ «Նորք» հոգեբուժական կլինիկայի տնօրենն է:
«Ի դեպ, այս ընթացքում առողջապահության նախարարությունում քննարկվում է նաև հոգեբուժական կլինիկաները իրար միացնելու հարցը: Ենթադրվում է, որ «Նուբարաշենի» և Նորք» հոգեբուժական կլինիկաները առաջիկայում կմիանան»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին