Հրդեհ է բռնկվել Թիվ 1 տուն-ինտերնատի հարևանությամբ
Այսօր առավոտյան ԱԻՆ-ն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Թիվ 1 տուն-ինտերնատ»-ի մոտակա վագոն-տնակում:
Նախարարության պաշտոնական էջի հաորդմամբ, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 1 բիս կանչ:
Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանն է (մոտ 150 քմ):
«Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշում են ԱԻՆ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին