Հայ սամբիստների հերթական մեդալները
Հուլիսի 6-8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվել է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 16 պետության շուրջ 200 մարզիկ:
Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարին մասնակցող հայ մարզիկներից երկուսը նվաճել են մեդալներ: Պատվո երրորդ հարթակին կանգնել են 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրոկոսյանը և 82 կգ քաշային Վահագն Չալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին