Վրաստանին սատարելու համար Պորոշենկոն ժամանել է Հարավային Օսեթիայի սահման
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ժամանել է վրաց-հարավօսեթական սահման։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Ես այստեղ եմ, որպեսզի հայտարարեմ Ուկրաինայի հստակ դիրքորոշումը։ Ուկրաինան հստակ սատարում է Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը»,- հայտարարել է Պորոշենկոն։
Նա նաև հավելել է, որ Վրաստան իր այցելության գլխավոր նպատակը վրացական կողմին իր աջակցությունը հայտնելն է։
Հիշեցնենք, որ Պորոշենկոն Թբիլիսի ժամանել էր հուլիսի 18-ին։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ