Բարեգործություն՝ Telcell տերմինալներով
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայուն զարգացմանն աջակից լինելու պատրաստակամ մեր հայրենակիցներին առաջարկում են իրենց նվիրատվությունները «Հայաստան» համահայկական հիմնադրամին հասցեագրել արդիական ու հարմար տարբերակով:
«Հուլիսի 12-ից հնարավոր է նվիրատվություններն ուղղել Telcell տերմինալներով: Դա ամենահարմար միջոցն է, հատկապես՝ ամենամյա Հեռուստամարաթոնների ընթացքում: Այդպիսով մասնակիցը կլինեք Հիմնադրամի բազմաթիվ ծրագրերի իրականացմանը՝ Հայրենիքի շենացմանը։
Պետք է ընդամենը տերմինալի էկրանի ներքևի աջ անկյունում սեղմել «Այլ» ֆունկցիոնալը, ապա «Բարեգործական կազմակերպություններ» բաժնից ընտրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոգոյի պատկերով կոճակը։
Հանգանակված գումարները արագ տեղ կհասնեն՝ առանց միջնորդավճարի գանձման»,- հայտնում են հիմնադրամից:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ