Զբոսաշրջիկը նկարահանել է ամենահազվագյուտ հանդիպող շնաձկանը
Զբոսաշրջիկին հաջողվել է նկարահանել աշխարհում ամենահազվագյուտ հանդիպող կենդանուն՝ պելագիկ մեծաբերան շնաձուկին: Պեննի Բիլիչը տեսանյութը հրապարակել է Յութուբում:
Լենտա.ռու-ն գրում է, որ նա կենդանուն նկարել է Ինդոնեզիայի Կոմոդո կղզում ստորջրյա լողի ժամանակ:
Շնաձկան այս տեսակը հայտնաբերվել է 1976 թվականին: Այդ ժամանակվանից ընդամենը 63 անգամ է ուսումնասիրողներին և սովորական ջրասուզորդներին հաջողվել տեսնել այդ կենդանուն: Նրա անատոմիայի, վարքի և ապրելավայրերի մասին դեռևս շատ քիչ բան է հայտնի:
Մեծաբերան շնաձուկը կարող է մինչև 5 մետր երկարություն ունենալ: Մարդկանց համար վտանգավոր չեն, սնվում է մեդուզաներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան