Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ
Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ դժգոհելով հուլիսին Թեհրանի դեմ ընդունած ԱՄՆ պատժամիջոցներից, ինչպես նաև մեղադրել են Վաշինգտոնին միջուկային գործարքի պայմանները խախտելու մեջ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին։
Նրա խոսքով, իրանական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը և եկել այն եզրահանգման, որ դրանք հակասում են միջուկային ծրագրի մի քանի կետերի։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը ԱՄՆ ռազմածովային ուժերին մեղադրել է Պարսից ծոցում սադրանքի մեջ
- Միջուկային ծրագրի հարցում Իրանը հնարավոր է վերանայի իր մոտեցումները
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան