Իրանը ԱՄՆ ռազմածովային ուժերին մեղադրել է Պարսից ծոցում սադրանքի մեջ
Իրանցի զինվորականները ԱՄՆ ռազմածովային ուժերին մեղադրել են Պարսից ծոցում սադրանքի մեջ՝ մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
«Պարսից ծոցի հյուսիսում սադրանքից մի քանի օր անց ամերիկյան ավիակիրը նույն գործողությունն է կատարել՝ նախազգուշական կրակոցներ է արձակել իրանական նավի ուղղությամբ»,- ասված է իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին։ Իրանցի ծովայինները չէին արձագանքել կրակոցներին։
Նմանօրինակ մի միջադեպ էլ գրանցվել էր հուլիսի 25-ին։ Իրանական կողմը կատարվածը սադրանք էր որակել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան