Վրաստանի վարչապետը Փենսի այցը Թբիլիսիի համար «պատմական հնարավորություն» է որակում
Վրացական իշխանության ներկայացուցիչները կարևոր են համարում ուղերձները, որոնք վրացական կողմը ստացել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այցը Թբիլիսիի համար «պատմական հնարավորություն» է որակել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ փոխնախագահը կնոջ՝ Կարեն Փենսի և պաշտոնական պատվիրակության հետ երեկ երկօրյա այցով Թբիլիսի է ժամանել Տալինից, ուր հանդիպւմներ է ունեցել Էստոնիայի, Լավիայի և Լիտվայի նախագահների հետ։
Այսօր Փենսը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և Պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ։ Այնուհետև ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Վրաստանից։
«Մենք լսեցինք շատ հստակ ուղերձներ Վրաստանի տարածքային ամբողջականության, արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Կարծում եմ՝ վրացիները գնահատում է ԱՄՆ աջակցությունը, և սա իսկապես պատմական հնարավորություն է Վրաստանի համար»,- ասել է երկրի վարչապետը։