Թրամփը արձակուրդ է մեկնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լքել է Վաշինգթոնը և մեկնել արձակուրդ՝ Նյու-Ջերսի նահանգում գտնվող սեփական գոլֆ-ակումբ,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ այս մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։
Նախագահը Վաշինգթոնից հեռացել է ուրբաթ օրը։ Արձակուրդի համար նախատեսված 17 օրը նա մտադիր է անցկացնել գոլֆ-ակումբում, որտեղ գնացել է թոռների հետ։
Հաղորդվում է, որ որ անցած տարիներին Թրամփը հրապարակայնորեն քննադատել է իր նախորդներին՝ արձակուրդ մեկնելու համար։ Սպիտակ տան ղեկավարի բացակայության ժամանակ այնտեղ վերանորոգման աշխատանքներ պետք է կատարվեն, օդափոխության համակարգը պետք է փոխվի, ինչպես նաև Սպիտակ տան ինտերիերը թարմացվի։