Շվեյցարիայում կանխատեսում են հարյուրավոր մումիաների հայտնաբերում Ալպերում
Հարյուրավոր մումիֆիկացված մարմիններ կարող են հայտնվել Ալպերի մակերեսին սառույցի հալման պատճառով: Լենտա.ռու կայքը, հղում անելով The Guardian-ին, գրում է, որ նման նախազգուշացում է արել շվեյցարական ոստիկանությունը:
Շվեյցարիայի իրավապահ մարմնից հայտնել են, որ լեռներում ամենից շատ հայտնաբերվում է անհայտ կորած լեռնագնացների, նաև Ալպերում կործանված ինքնաթիռների ուղևորների մարմիններ:
Ոստիկանությունից նշել են նաև, որ Ալպերում 1925 թվականից անհայտ կորածների ցուցակում կա ավելի քան 300 անուն և վայր, դրանիցի շուրջ 160-ը՝ Մոնբլանում:
The Guardian-ը նաև գրում է, որ Ալպերում սառույցները հալում են աննախադեպ տեմպերով: