Վարագավանքի քարերից թուրքերը մզկիթ են կառուցում
Արևմտյան Հայաստանի Վան նահանգում գտնվող Վարագավանք հայկական եկեղեցու քարերը օգտագործվում են մզկիթի կառուցման համար։
«Եկեղեցին պարբերաբար ավիրում են, որպեսզի նրա քարերն օգտագործեն մզկիթի, տների և այլ կառույցներ շինարարության համար։ Տաճարը ոչնչացման եզրին է»,- լրատվամիջոցների է հայտնել Վանի Մշակութային հուշարձանների պաշտպանության միության ղեկավար Ալի Կալչեկը։
Ներկա պահին հայկական եկեղեցում անցկացվում են Ղուրանի դասընթացներ՝ տեղի երեխաների համար։
Վարագավանք հայկական եկեղեցին հիմնադրվել է 7-8 դարերում։ Այն ուժգին վնասվել է 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ավելի ուշ տեղի հայերի ջանքերով այն վերականգնվել է։
Հարակից հրապարակումներ`
- Արևմտյան Հայաստանի մեր հուշարձանները թուրքերը արոտավայրերի ու թռչնաշուկայի են վերածել. Է. Մինասյան
- Պատմական Երզնկայի հայկական Սուրբ Տրդատ վանական համալիրը սեփականաշնորհվել է
- Վանում հայկական գերեզմանոցի տեղում հասարակական զուգարան է կառուցվել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան