ՍԱՊԾ-ն տրամադրել է սանիտարական անձնագրեր 6 ընկերության 37 փոխադրամիջոցների
Հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը սեպտեմբերի 1-ից սկսած պարտադիր պայման կլինի։
ՍԱՊԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ սանիտարական անձնագրերն ստանալու համար արդեն բազմաթիվ տնտեսավարողներ դիմել են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն: Այսօր՝ օգոստոսի 8-ին, սննդի շղթայում գործունեություն ծավալող 6 տնտեսվարողների` «Մարիլա», «Հովիկ», «Նատալի ֆարմ», «Գրանդ Քենդի», «Ալբերտ-Էլեն» սահմանափակ պատասխանատվությամբ և «Սևանի հացի գործարան» փակ բաժնետիրական ընկերություններին, պատկանող 37 փոխադրամիջոցներ ստացել են սանիտարական անձնագրեր: Ծառայությունն այսկերպ կվերահսկի արտադրությունից խանութ շղթայում սննդամթերքի անվտանգության ապահովումը:
Անդրադառնալով փոխադրամիջոցին սանիտարական անձնագրեր տրամադրելու կարևորությանը՝ Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը շեշտել է, որ հաճախ հենց այս փուլի խախտումներն են վտանգավոր դարձնում մեզ հասնող սնունդը:
«Տրանսպորտային միջոցների սանիտարական աձնագրերի ներդրման արդյունքում նվազագույնի կհասցվի տեղափոխման փուլում սննդամթերքի աղտոտման վտանգը, սպառողը կունենա երաշխիք, որ կամայական տրանսպորտային միջոցներով սննդամթերքի տեղափոխում այլևս չի իրականացվի, իսկ Ծառայությունը կկարողանա ոլորտում իրականացնել հստակ և թիրախավորված վերահսկողություն»,- նշել է տեսչության պետը:
Ծառայություն դիմում են ինչպես ժամանակացույցով նախատեսված ոլորտներից, այնպես էլ ավելի շուտ ստանալ ցանկացողներ, որոնց գործունեության տեսակի համար սահմանված է ավելի ուշ ժամկետ: Քննարկվում են բոլոր հայտերը, սակայն սանիտարական անձնագրեր ստանում են միայն այն փոխադրամիջոցները, որոնք համապատասխանում են օրենսդրությամբ ներկայացված պահանջներին: Սանիտարական անձնագրերը տրամադրվում են մեկ տարի ժամկետով և անվճար:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ-ն տրամադրել է առաջին սանիտարական անձնագրերը
- Սեպտեմբերի 1-ից հացը և միսը կտեղափոխվեն միայն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով
- Հացի և հացաբուլկեղենի փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրեր կգործեն
- Սննդամթերք տեղափոխող բոլոր ավտոմեքենաներն այսուհետ պետք է պարտադիր կարգով սանիտարական անձնագիր ունենան. Վ. Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան