Կրճատվել է մեկ ծխողին բաժին ընկնող ծխախոտի քանակը. սոցիոլոգ
«2007-2017 թվականներին ծխողների թիվը թեև մնացել է նույնը, սակայն մեկ ծխողին բաժին ընկնող ծխախոտի թիվը 12-ից իջել է 8-ի»,- Հայաստանում արձանագրված այս դրական դինամիկա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Սոցիոլոգը նշեց, որ Հայասատանը ծխողների քանակով աշխարհում զբաղեցնում է 25-րդ տեղը, իսկ առողջության մակարդակով 85-րդ տեղում է:
«Ծխող տղամարդկանց քանակը ՀՀ-ում մնում է նույնը, սակայն կրճատվել է մեկ ծխողին բաժին ընկնող ծխախոտի քանակը։ Այժմ տղամարդիկ 30 տոկոսով ավելի քիչ ծխախոտ են օգտագործում: Հարցումները ցույց են տալիս, որ եռապատկվել է ծխող կանանց թիվը: Հասուն կանանց 6-7 տոկոսը Հայաստանում ծխող է»,-տվյալները հաղորդեց սոցիոլոգը։
Ինչ վերաբերում է ծխախոտի գինը բարձրացնելով ծխելու դեմ պայքարին՝ սոցիոլոգն ասաց, որ դա հարցի լուծում չէ. «Դպրոցներում պետք է կատարել հակածխախոտային քարոզչություն, ինչն էապես կկրճատի ծխախոտ օգտագործողների քանակը: Հանրության մերժողական կարծիքը ևս դրական ազդեցություն կունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրն ընդունեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը
- Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը կարժանանա կառավարության հավանությանը. «Ժողովուրդ»
- ԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում ծխելու դեմ պայքարին
- Բաբկեն Պիպոյան. Պետք է պայքարել ոչ թե ծխողների, այլ ծխելու դեմ
- Մասնագետներ. Ծխելու դեմ ամենալավ պայքարը մարդու գրպանին կպնելն է
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր