ՄԻՊ-ն ընթացակարգ է սկսել՝ «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության»,- այս մասին ասված է պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սևան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը և նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:
Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։
Անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն:
«Սևանում հարձակվեցին մեր մեքենայի վրա։ Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում։ Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածել մեքենային»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրողը։
Լուսանկարները՝ Նարինե Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան