Մոսկվայում ԻՊ ահաբեկիչների են ձերբակալել
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը մայրաքաղաքի շրջանում «Իսլամական պետության» ահաբեկիչների է ձերբակալել, ովքեր Մոսկվայում պայթյունների շարք էին ծրագրել իրականացնել։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ծառայության հանրային կապերի կենտրոնից տեղեկացրել են, որ ահաբեկչական խումբը մահապարտ-ահաբեկիչների, պայթուցիկ սարքերի միջոցով հարձակումներ էր նախատեսել հանրային վայրերում՝ այդ թվում հասարակական տրանպորտի և խոշոր առևտրային կենտրոնների հրապարակներում։
Ձերբակալվածների թվում են հանցագործության նախապատրաստման ղեկավարը՝ ԻՊ-ի գործակալ, պայթուցիկների պատրաստման մասնագետ և երկու մահապարտ ահաբեկիչ: Ահաբեկչական խումբը կազմված է եղել ՌԴ մեկ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երեք քաղաքացիներից։
Նշվում է նաև, որ պայթյունների նախապատրաստումը կազմակերպվել է Սիրիայում գտնվող ԻՊ-ի ղեկավարների կողմից։