Ծեծի է ենթարկվել Վայոց ձորի մարզի հանրային պաշտպանը. ՀԺ
Օգոստոսի 12-ին. Աղավնաձոր գյուղի «Մուրադի քար» կոչվող տարածքում ծեծի է ենթարկվել Վայոց ձորի մարզի հանրային պաշտպան 35-ամյա Փափազ Ավագյանը։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վիճաբանությունն ու ծեծկռտուքը սկսվել է «արա»-ով դիմելու պատճառով։
Թերթի հետ զրույցում փաստաբան Ավագյանը չի ցանկացել խոսել դեպքի մասին ու նշել է. «Ուղղակի տհաճ է։ Երկու-երեք օրից ձեր հարցերին սպառիչ կպատասխանեմ, այս պահին ցանկություն չունեմ զրուցելու էս հարցով։ Չգիտեմ ինչի համար ա եղել, ոնց ա եղել»։
Հարցին, թե այնուամենայնիվ, ծեծի հետևանքով ի՞նչ վնասվածքներ է ստացել, Փափազ Ավագյանը նշել է, որ վնասվածքներ ունի, սակայն այս մասին ևս ցանկություն չունի խոսելու։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ