Իրավունք 11:47 15/08/2017 Հայաստան

Փաստաբանները պահանջում են կարգապահական տույժի ենթարկել դատավորին

«Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի  փաստաբաններ  Նորայր Նորիկյան և Գ. Մելիքյանն օրեր առաջ դիմել են արդարադատության նախարարին ու ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝  խնդրելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել և վերջինիս կարգապահական տույժի ենթարկել:

Փաստաբանը հիշեցնում է, որ Անի Մխիթարյանը ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից 2016 թվականին ճանաչվել է «Տարվա լավագույն դատավոր»:

Նրանք համարում են, որ դատավորն անհարկի ձգձգում է դատական գործընթացը, կասկածում են, որ ունի անձնական շահգրգռություն, դատավորին ուղղված իրենց գրություններն էլ անպատասխան են մնում:

«Հավաստիացնում ենք, որ սպառել ենք հնարավոր ու թույլատրելի բոլոր միջոցները և այլևս այլ ելք չենք տեսել նշված դատավորի անկանխատեսելի վարքագծին համարժեք արձագանք տալու առումով»,-հիմնավորում են փաստաբանները:

Նրանք համոզված են, որ դատավորը  կոպտորեն խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, նույն օրենսգրքի 153․2 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի, ՀՀ դատավորի վարքագծի կանոնների 2-րդ, 5-րդ կանոնի 2-րդ պարբերության պահանջները։

Քաղաքացիական գործն իր վարույթ ընդունելու պահից՝ 2015թ․ ապրիլի 14-ից,  մինչ նշված դիմումը ներկայացնելու օրն անցել է շուրջ 2 տարի 4 ամիս: Այդ  ընթացքում դատավոր Անի Մխիթարյանը նշանակել է թվով 6 դատական նիստ, նշանակված վեց նիստերից առաջին հինգն, ըստ էության, չի կայացել:

«Թե ինչ նպատակ է հետապնդում 2016թ․ տարվա լավագույն դատավոր ճանաչված Անի Մխիթարյանը՝ իրենից որևէ բարդություն չներկայացնող գործը 2 տարի 4 ամիս ձգձգելու համար, մենք ՉԳԻՏԵՆՔ, բայց որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը․

2014թ․ հուլիսի 1-ին նույն ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանը, քննության առնելով մեր վստահորդի հայցն՝ ընդդեմ վերը նշված գործով պատասխանողի՝ «Գումարի բռնագանձման պահանջի մասին», բավարարել է ամբողջությամբ և վճռել պատասխանող նշված անձից հօգուտ մեր վստահորդի բռնագանձել 11․640 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի վրա հաշվեգրվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները՝ սկսած 01.01.2014թ. մինչև պարտավորության դադարման օրը:
Վերը նշված վճիռը նշված անձի կողմից բողոքարկվել է ներպետական բոլոր դատական ատյաններում, սակայն մերժվել է, և ԴԱՏԱՐԱՆԻ վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարողական գործողությունների արդյունքում, մինչ սույն դիմումի ներկայացման օրը մեր վստահորդին վճարվել է ընդամենը 64.500 ՀՀ դրամ գումար, ինչը նշանակում է, որ վերը նշված դատական ակտը մինչ օրս ամբողջությամբ չի կատարվել։

Իսկ ինչու՞ չի կատարվել դատական ակտը։ Չի կատարվել, քանի որ վերը նշված դատական ակտի կատարումից, ըստ էության, խուսափելու նպատակով և մեր խորին համոզմամբ՝ փոխադարձ համաձայնությամբ, մեր վստահորդի պարտապանի կինը 2015թ․ փետրվարի 17-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ամուսնու` (այսինքն մեր վստահորդի պարտապանին) «Ամուսնության ընթացքում ամուսինների կողմից ձեռքբերված գույքի նկատմամբ համատեղ սեփականություն իրավունքը ճանաչելու պահանջի մասին», որը նույն դատարանի 2015թ․ մարտի 30-ի որոշմամբ հանձնվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:

2015թ․ ապրիլի 14-ին  գործը մակագրվել է դատավոր Անի Մխիթարյանին, իսկ 2 օր անց հայցն ընդունվել է վարույթ  և 2015թ․ սեպտեմբերի 24-ին նշանակվել է նախնական դատական նիստ:

Նշված գործով ԴԱՏԱՐԱՆԻ կողմից արգելանք է կիրառվել մեր նշված անձի գույքի վրա,  ով պարտք է մեր վստահորդին, որի արդյունքում էլ Հ ԱՆ ԴԱՀԿ կողմից որոշում է ընդունվել  մեր վստահորդի գործով հարուցված կատարողական վարույթը կասեցնելու մասին, ինչի պատճառով չի կատարվել դեռևս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը»,-իրենց կասկածները հիմնավորում են փաստաբանները:

Նրանք տարածած հայտարության մեջ նաև նշում են, ու դատավոր Անի Մխիթարյանի կողմից գործի անհարկի ձգձգմամբ խախտվում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի  6-րդ հոդվածը (համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք), ինչպես նաև ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը  (համաձայն որի՝ Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք):

Նրանք անհասկանալի և խիստ կասկածելի են համարում դատավոր Անի Մխիթարյանի կողմից՝ քննարկվող քաղաքացիական գործով դատական նիստերի նշանակման միջակայքը՝ 4.5 ամիսը, երբ նույն դատավորի մոտ քննվող այլ գործերով դատական նիստերը նշանակվում են միջինը 2 ամիս պարբերականությամբ:

«Գտնում ենք, որ ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի կողմից իր վարույթում քննվող քաղաքացիական գործի անհարկի ձգձգումը և դատավարական կանոնների բազմակի խախտումներն ուղղակիորեն վնասում են ՀՀ արդարադատության շահերին և դատավորի համբավին, արատավորում են դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում են հանրության վստահությունը դատարանի, դատավորի և ընդհանրապես արդարադատության արդյունավետության նկատմամբ, կասկածի տակ են դնում քննվող գործով իր օբյեկտիվությունն ու անկախությունը, ինչի հետևանքով մեր, ինչպես նաև մեր վստահորդի մոտ ողջամիտ կասկածներ են առաջացել հիշատակվող գործով ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի՝ ենթադրյալ շահագրգռվածության վերաբերյալ, ուստի գտնում ենք, որ առկա են բոլոր իրավական հիմքերը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ԴԱՏԱՎՈՐ Անի Մխիթարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Անի Մխիթարյանի իրականացրած «արդարադատության» և «բարեխիղճ դատավորի» վարքագծի պատճառով մեր վստահորդի օգտին կայացված  դեռևս 2014թ. դեկտեմբերի 17-ին օրինական ուժ ստացած քաղաքացիական գործով վճիռը մնում է ՉԿԱՏԱՐՎԱԾ։

Հուսանք, որ ՀՀ արդարադատության խորհուրդը կգտնվի իր բարձրության վրա և համապատասխան վերաբերմունք կդրսևորի դատավոր Անի Մխիթարյանին  արդարադատության և բարեխղճության իրական սահմանները վերադարձնելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}