Զինծառայողին վիրավորելու համար կալանավորվել է
Օգոստոսի 14-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Սամսոն Թ.-ն: Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչության փոխանցմամբ, նա հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 360 հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ոստիկանությունից չեն մանրամասնում, երբ է տեղի ունեցել դեպքը, ինչ վիրավորանքի մասին է խոսքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ