«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է վերաբացել Վանաձորի գրադարանները
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին՝ պահանջելով վերաբացել քաղաքի գրադարաններն ու վերականգնել աշխատանքից ազատված մասնագետներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել խմբակցությունը
Նամակում ասված է.
«Ուսումնասիրելով գրադարանների փակման գործընթացը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ փակման որոշումը զուրկ է օրինական հիմքերից։ Ավելին՝ փակման համար մինչ օրս չի ներկայացվել որևէ ողջամիտ հիմնավորում, գրադարանների առկա ռեսուրսների և դրանցից օգտվողների վերաբերյալ որևէ վիճակագրական տվյալ, ինչը թույլ կտար բացատրել փակման անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է.
• Վերաբացել փակված գրադարանները և վերականգնել աշխատանքից ապօրինի ազատված մասնագետներին,
• Օպտիմալացման նպատակով համայնքապետարանում, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկներում կատարել ուսումնասիրություններ՝ բացառապես հիմնվելով յուրաքանչյուր օղակում կատարվող աշխատանքների ծավալի, աշխատակցի կատարողականի քանակային և որակական հատկանիշների վրա, և առաջնորդվել գործընթացների արդյունավետ կառավարման սկզբունքով»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ