Բարսելոնայի ահաբեկչությունից հետո կորած համարվող տղային գտել են
Բարսելոնայի հիվանդանոցում գտնել են ավստրալիացի յոթամյա տղային, ով կորած էր համարվում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Life.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է El Mundo թերթը։
Տղայի մայրը՝ Ջոմ Քադմանը վիրավորվել է հարձակման ժամանակ, սակայն երեխայի առողջական վիճակի մասին դեռևս տվյալներ չկան։ Ոստիկաններն արդեն կապ են հաստատել տղայի հոր հետ, որն արդեն ուղևորվել է դեպի Բարսելոնա։
Երեխայի անհետացման մասին հայտարարել էր Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին