Լատվիայում հաշվել են հավատացյալին
Լատվիայի արդարադատության նախարարությունը հրապարակել է երկրում եկեղեցիների և այնտեղ հաճախողների մասին տվյալներ։
Rusarminfo-ի փոխանցմամբ՝ 2016 թվականին Լատվիայում հաշվել են 1 440 471 հավատացյալի։ Նրանցից 700 469 Լյութերական եկեղեցու հետևորդ են, 337 676-ը՝ կաթոլիկ, 370 000-ը՝ ուղղափառ, 53 383 Լատվիայի Հին ուղղափառ եկեղեցու և ուրիշների հետևորդ։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2016 թվականին Լատվիայում Հայ Առաքելական եկեղեցում գրանցված է 525 հետևորդ։ Նույն հաշվետվության համաձայն՝ նախորդ տարի գրանցել են 3862 յոթերորդ օրվա ադվենտիստ, 509 մեթոդիստ, 315 հրեա, 295 մուսուլման, 158 Վայսնավաս (Հարե Կրիշնայներ), 3191 պենտեկոստալ, 3000 նոր սերունդ եկեղեցու անդամներ, 2,269 ավետարանական քրիստոնյաներ, 157 բուդդայականներ, 695 հեթանոսներ, 948 մորմոններ, 132 բարեփոխված համայնքների անդամ, 2150 «Եհովայի վկա», 220 «Ինքնավար ուղղափառ եկեղեցու» անդամ, 1198 նոր առաքելական ժողովների անդամ, 264 փրկության բանակի անդամ, 21 հինդուիստ, 37 վիսարիոնիկ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ