Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տնտեսվարողներին համագործակցության կոչ է անում
«Տեսչական մարմինը գործընկեր լինելու քաղաքականություն է որդեգրել, մենք ոչ թե տուգանող կառույց ենք, այլ համագործակցության կոչ ենք անում ձեզ»,- նախօրեին Շիրակի մարզպետարանում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի՝ ոչ պարենային ապրանքների շուկայում գործող տնտեսվարողների հետ հանդիպմանը նշել է ՇՎՏՄ ղեկավար Լևոն Խալիկյանը։
Ինչպես տեղեկացնում են ՇՎՏՄ հանրային կապերի ծառայությունից, Խալիկյանն ասել է, որ այդ նպատակով նախաձեռնել են իրազեկման ընգրկուն ծրագիր՝ տնտեսվարողներին տեղեկացնելու ոլորտում տեղի ունեցող գործընթացներին, ստուգումների արդյունքներին, արձանագրված հիմնական խնդիրներին։
Հանդիպմանը ներկա «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նշել է, որ շուկան կարգավորելու առումով տնտեսվարողների և սպառողների իրազված լինելը չափազանց կարևոր գործոն է։ Ինչպես նաև պետք է ընդունել, որ միայն պետական վերահսկողությամբ ցանկալի արդյունքի հասնելը դժվար է, այստեղ դեր ունեն ինչպես ՀԿ-ները, այնպես էլ ԶԼՄ-ները, որոնք հասարակական վերահսկողությունն են ապահովում։
Տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը բարձրացված հարցի առնչությամբ նշել է, որ մանրածախ առևտրով զբաղվողներն իրենք են պատասխանատու ապրանքի որակի հավաստագրի (սերտիֆիկատի) առկայության համար ու պետք է ներմուծողից պահանջեն այն, նրանք ևս իրենց տեղում պահանջող լինելու դեպքում շատ խնդիրներ դաշտում կլուծվեն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ