Ավստրիայում փառատոնի ժամանակ փլուզում է տեղի ունեցել
Ավստրիայում երաժշտական ու գարեջրի ավանդական փառատոնի ժամանակ վրանի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 50-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, ուժեղ քամու հետևանքով: Միջադեպի պահին վրանում եղել է 700 մարդ: Երկու մարդ տեղում մահացել է: Վիրավորներից 10-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Զոհվածներից մեկը Ռումինիայի քաղաքացի համարվող 19-ամյա ուսանողուհի է, մյուսը 28-ամյա տեղացի տղամարդ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ