Բաքվում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները
Բաքվում սեպտեմբերին կկայանա Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ՝ Էլմար Մամեդյարովի, Միխեիլ Ջանելիձեի ու Մևլութ Չավուշօղլու եռակողմ հանդիպումը:
«Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ, Ադրբեջանում Վրաստանի դեսպանությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում մտադիր են քննարկել տարածաշրջանային օրակարգի, եռակողմ համագործակցության վերաբերյալ հարցեր:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև իրենց երկրների մասնակցությամբ տարածաշրջանային նախագծերի իրականացման վերաբերյալ հարցեր: