Մեդվեդևը հանձնարարել է վերլուծել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունը
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է վերլուծել հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցման հնարավորությունը: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով կառավարության մամլո ծառայությունը:
ՌԴ քաղաքաշինության և ֆինանսների նախարարություններին հրահանգվել է Ռուսաստանի բանկի հետ համատեղ վերլուծել հիփոթեքի տոկոսադրույքները հետագայում նվազեցնելու հնարավորությունները, և մինչև 2017 թվականի հոկտեմբերի 4-ը կառավարություն առաջարկություն ներկայացնել։
Աղբյուրը հայտնում է, որ ավելի վաղ, երկրի Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինն ասել է, որ այս տարվա սեպտեմբերին երկրում սպասվում է հիփոթեքային վարկավորման աճ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ