Գարնան նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն ոռոգման շրջանից անմիջապես հետո
«Տարին սակավաջուր էր, խնդիրներ ունենք գրեթե բոլոր մարզերում։ Շատ տեղերում երաշտային է»,- Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին նշել է կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն՝ Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում։
Նրա խոսքով՝ աննախադեպ շոգի ու ջրամբարների թերլցվածության պայմաններում աշխատանքը կրկնակի բարդանում է, այդ իսկ պատճառով ստիպված են եղել անցնել ջրաշրջանառության ռեժիմի։
Նա նշել է, որ ոռոգման շրջանին զուգահեռ՝ ոլորտի պատասխանատուներն սկսել են նաև գարնան նախապատրաստական աշխատանքները, որոնք ամբողջական թափով կմեկնարկեն հոկտեմբերին՝ ոռոգման շրջանի ավարտից անմիջապես հետո.
«Մեր այցելությունների նպատակը ոչ միայն ընթացիկ աշխատանքներին հետևելն է, խնդիրները գույքագրելը, դրանք տեղում տեսնելը, այլև հաջորդ տարի նմանատիպ խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ լուծումներ գտնելը: Արդեն իսկ վեր ենք հանել մի շարք խնդիրներ, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում»,- ասել է Ա. Հարությունյանը:
ՋՏՊԿ նախագահը նշել է, որ առաջին հերթին իրականացվելու են սելավատարերի մաքրման աշխատանքներ, որոնք, ի դեպ, արդեն իսկ մեկնարկել են: Օրինակ՝ Ապարանի ջրամբարը սնուցող սելավատարի մի զգալի հատված արդեն մաքրվել է հավաքված տիղմից և քարերից, մյուս հատվածներում՝ 12, 17 և 14 կմ երկարությամբ, աշխատանքները շարունակվում են առ այսօր: Բացի այդ, առաջիկա անելիքներից կլինի նաև Ազատի ջրամբարի անսարք ջրարգելակների վերանորոգումը, որը թույլ կտա խուսափել զգալի ջրակորուստից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին