Անցուդարձ

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

12:00 Աշխարհում
1788 թվականին ծնվել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը:

Նա Կանտի ամենահայտնի աշակերտն է եղել։ Իռացիոնալիզմի հիմնադիր հայրերից է։

11:14 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսաժողով Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ,

որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, նախարարի տեղակալ Վ. Մելիքյանը և այլք: Ֆրանսիայից տեսակապով միացել են Նանսիի հայ համայնքի ղեկավար Ա. Ավետյանը և այլք: Քննարկվել են նաև համայնքային խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

10:51 Աշխարհում
Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպել էր ՀՀ օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես,

որին մասնակցել են օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից և Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից մեծ աջակցություն ստացած հայաստանյան 10 ընկերություններ: Ավստրիայում ՀՀ դեսպան Ա. Կիրակոսյանի անունից բացման խոսքով հանդես է եկել դեսպանության առաջին քարտուղար Ա. Առաքելյանը:
Աղբյուր՝ mfa.am

10:39 ԼՂՀ
Արծարծվել են ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր

ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը և Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Կանադայի, Գերմանիայի, Արգենտինայի և Ուրուգվայի պատվիրակությունների անդամների հետ հանդիպմանը կարևորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը:
Աղբյուր՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
 

10:25 ԼՂՀ
ԼՂՀ ԱԳ նախարար Կ. Միրզոյանը, Աբխազիայի Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի փոխխոսնակ Է. Գամիսոնիան և Ժողովրդական Ժողովի-Խորհրդարանի պատգամավորներն

ընդգծել են ԼՂՀ և Աբխազիայի միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը։ Երկուստեք վճռականություն են հայտնել շարունակել ջանքերը՝ ուղղված երկու երկրների և նրանց ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված սերտ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը։
Աղբյուր՝ nkr.am

10:12 ԼՂՀ
ԼՂՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ

Քննարկվել է 5-րդ նստաշրջանի օրակարգում ներառված հարցերի պատրաստվածության աստիճանը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի առաջին  լիագումար նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին 11:00-ին:
Աղբյուր՝ ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայություն

18:18 Հայաստան
Փետրվարի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք`

487.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 487.25 դրամ: 
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia

18:11 Հայաստան
Երևանի դպրոցներում փետրվարի 18-ից մեկնարկել է առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը:

Տարածքային փուլին մասնակցած 7990 աշակերտներից հաջորդ փուլ են անցել 2015-ը: Օլիմպիադայի քաղաքային փուլում ներառված է 16 առարկա: Արդեն ավարտվել են մաթեմատիկա, ռուսերեն և քիմիա առարկաների օլիմպիադաները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

18:09 Հայաստան
Երիտասարդ դասախոսների խնդիրները քննարկվել են Որակի շաբաթվա շրջանակներում ԵՊՀ-ում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում:

Քննարկման ընթացքում շեշտվել է, որ կարևոր է երիտասարդ դասախոսների մեծաքանակ ներկայությունը բուհերի պրոֆեսորադասախոսական կազմում, մինչդեռ ներկայում մի շարք ուսումնական հաստատություններ երիտասարդ դասախոսների պակաս ունեն: Մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին անդրադառնալով՝ երիտասարդ դասախոսները կարևորել են ոչ միայն բարեփոխումները, այլ նաև դրանց արդյունքները դիտարկելը և դրանց հիման վրա հետագա բարելավումներ կատարելը:
Մամուլի հաղորդագրություն
 

18:07 Հայաստան
ՀՀ ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը «Human Rights Watch» միջազգային կազմակերպության փոխտնօրեն Ջ. Բյուքենենին և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրենի գլխավորած պատվիրակությանը տեղեկացրել է

որ մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության: Նախարար Լ. Մկրտչյանն ընդգծել է, որ ներառականությունն առավել մեծ ընդգրկում ունի, քան հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության ապահովումն է: Այս համատեքստում Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մարզ առ մարզ անցում է կատարվում  ներառական կրթության, իսկ 2017 թվականից պետական բյուջեում ընդգրկվել է ուսուցչի օգնական հաստիքը, որի կարևորությունը հաշվի առնելով նախատեսվում է վերապատրաստման լուրջ ծրագիր իրականացնել:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

17:51 Հայաստան
Կարևորվել են հեռաբժշկության զարգացումը և մենթորների ինստիտուտի կայացումը

ՀՀ առողջապահության նախարար Լ. Ալթունյանը և ՀՀ- ում Հնդկաստանի դեսպան Յ. Սանգվանին պայմանավորվածություն են ձեռք բերել միասին այցելել մարզեր և տեղում ծանոթանալ հեռաբժշկության համակարգի կիրառմանը, ինչպես նաև քննարկել այն զարգացնելու հնարավորությունները։ Լ. Ալթունյանը նշել է, որ եղած հեռակապն ավելի արդյունավետ կիրառելու նպատակով նախարարությունը տարբեր մասնագիտությունների գծով մենթորներ կնշանակի, ովքեր մշտապես հսկողության տակ կպահեն բուժման ընթացքը, կտան անհրաժեշտ խորհրդատվություն և այդ մասին ժամանակ առ ժամանակ հաշվետվություն կներկայացնեն։ 
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

17:40 Հայաստան
Հարկադիր կատարման ծառայությունում մեկնարկել է Երևան քաղաքի և մարզային բաժիններում թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթը,

որն իրականացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Այսօր թեստավորման փուլը հաջողությամբ հանձնած թվով 9 թեկնածուները մասնակցում են մրցույթի բանավոր փուլին՝ հարցազրույցին, որի ընթացքում մրցութային հանձնաժողովը կստուգի նրանց գործնական կարողությունները:
Աղբյուր՝ Հարկադիր կատարման ծառայություն

17:25 Հայաստան
Մայրենիի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարարության աջակցությամբ բացված «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքի (Armlands.com) շնորհանդեսը

և «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթի ամփոփումը: Մայրենիի տոնի առթիվ նախարարը ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրել է ԵՊԲՀ «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Ս. Թորոսյանին, Երևանի Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Կ. Զատիկյանին, Միջազգային կրթական խորհրդի նախագահ Հ. Գևորգյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ա. Աբրահամյանին, Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումների ղեկավար Ա. Հերիքյանին, բ.գ.դ. պրոֆեսոր, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Ս. Դանիելյանին, բ.գ.դ. պրոֆեսոր Լ. Խաչատրյանին և այլոց:
Աղբյուր՝  ՀՀ սփյուռքի նախարարություն

16:33 Հայաստան
Անց է կացվել ՀՀ ԱԻՆ- ի կողմից իրականացվող «Քլոր տեղափոխող ավտոմեքենայի վթարի դեպքում հակազդման գործողությունների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը,

որին ներկա է եղել ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը: ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց միջազգային դիտորդների մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ դիտորդները բացի մասնակցությունից կունենան նաև իրենց ներդրումը Հայաստանում ոլորտի զարգացման մեջ: Նախարարն ընդգծեց նաև, որ նորմատիվային բազայի արդիականացումն այսօր հրատապ լուծում պահանջող կարևոր խնդիրներից է:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

16:20 Հայաստան
ԱԳ նախարարներ Է. Նալբանդյանը և Յ. Բյոնգ-սեն ուղերձներ են փոխանակել ՀՀ և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Է. Նալբանդյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտելու երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը և առավել ընդլայնելու բարեկամական հարաբերությունները: Յ. Բյոնգ-սեն պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը Է. Նալբանդյանի հետ՝ առավել ընդլայնելու գործընկերությունը երկու երկրների միջև:
Աղբյուր՝ mfa.am

16:06 Աշխարհում
Մարտի 10-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա «Ռուս-հայկական ստեղծագործական կամուրջ» նախագծի անդրանիկ համերգը:

Շերեմետևյան պալատում կայանալիք միջոցառումը կրում է «Սրտի խորքից» խորագիրը: Համերգին կմասնակցեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Սանկտ Պետերբուրգի Ն. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներն ու շրջանավարտները:
Երեկոյի ընթացքում կհնչեն Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սոֆյա Միքայելյանի, Մերի Դոլմազյանի ստեղծագործությունները:
Մամուլի հաղորդագրություն

16:05 Հայաստան
Մայրենիի օրվա առթիվ հայ մտավորականները, լեզվաբանները, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հ. Հակոբյանի գլխավորությամբ այցելել են Օշական և ծաղիկներ խոնարհել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին

Եկեղեցուն կից դպրատանը կայացել է Մայրենիի օրվան նվիրված միջոցառում, որտեղ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարը: Հայոց լեզվին նվիրված ասմունքով, երգով, պարային բեմականացումով հանդես են եկել Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն
 

15:53 Աշխարհում
Մայրաքաղաքի Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում կազմակերպվել են «Բուն Բարեկենդան» տոնի խորհրդով տոնածիսական միջոցառումներ

Միջոցառումներին մասնակցել են տեղի կրթամշակութային հաստատությունների սաներն ու հանրակրթական դպրոցների աշակերտները՝ ներկայացնելով ինչպես ձեռագործ ու նկարչական աշխատանքներ, այնպես էլ իրենց իսկ ձեռքով պատրաստած ավանդական կերակրատեսակներ: Միջոցառումներն ուղեկցվել են նաև վարչական շրջանների երաժշտական ու մշակութային հաստատությունների սաների ելույթներով:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

15:30 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հունվարի նախնական տնտեսական ցուցանիշները նախորդ տարիների համեմատությամբ

ԱՎԾ-ի կողմից ներկայացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ նախարարության պաշտոնական կայքէջում:

15:17 Աշխարհում
Նանկինում տարեց մարդը iPhone 6 Plus է գողացել, սակայն չի հասկացել, թե դա ինչ է:

70- ամյա թոշակառուն կարծել է, որ այդ հեռախոսի գինը շատ ցածր է, քանի որ այն «ընդամենը մի կոճակ ունի»:

15:05 Հայաստան
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն ելույթ կունենան Ա. Խաչատրյան համերգասրահում,

որը տեղի կունենա փետրվարի 22- ին 19:00- ին:  Ծրագրի գլխավոր հովանավորն է «Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
Աղբյուր՝ ՀՀ ՄՆ

14:53 Հայաստան
Փետրվարի 23-ին 15:00-ին ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում կկայանա Երիտասարդ գործարարների ֆորում, որի աշխատանքներին կմասնակցեն «Лидеры мирового сообщества» հասարակական միավորումների միության

ավելի քան 10 ներկայացուցիչ, շուրջ 3 տասնյակ հայ երիտասարդ ձեռներեց, որոնք կներկայացնեն սննդի արտադրության, ֆինանսական, իրավաբանական, մարքեթինգային ծառայությունների մատուցման, տեքստիլի, կրթության, բժշկության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները:
Աղբյուր՝ ՀՀ ԱԱՊ լրատվական ծառայություն

14:42 Հայաստան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Ս. Կարայանն «Աշտարակ կաթի» առողջացման ծրագրի պատասխանատուների հետ քննարկել է ներկայում առողջացման ծրագրին առնչվող խնդիրները

Նախարարը նշել է, որ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում նպաստելու առաջացած խնդիրների լուծմանը և  ծրագրի իրականացմանը։ Հյուրերը քննարկման ընթացքում ներկայացրել են «Աշտարակ կաթ» ընկերության սնանկացման գործընթացով պայմանավորված խնդիրները։ Ներդրողի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ անցած 3 ամիսների ընթացքում մարվել է գյուղացիների հանդեպ «Աշտարակ կաթի» պարտքերի շուրջ 65 տոկոսը։ Ձեռք են բերվել շուրջ 50 մլն դրամի սարքավորումներ՝ արտադրական գործընթացը բարելավելու նպատակով։
Աղբյուր՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

14:30 Աշխարհում
ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

Այցի շրջանակներում Կ. Կարապետյանը Թբիլիսիում հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլիի, Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-վրացական համագործակցության օրակարգային մի շարք հարցեր:
Աղբյուր՝ ՀՀ կառավարություն

13:12 ԼՂՀ
ԼՂՀ ղեկավարը երախտագիտություն է հայտնել ՀՀ-ից ժամանած դիտորդներին, ընդգծելով, որ Մայր Հայաստանի ներկայացուցիչներն Արցախի բոլոր ընտրություններում իրականացնում են դիտորդական առաքելություն:

ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանը և Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի գլխավորությամբ, արծարծել են նաև հայկական երկու պետությունների փոխգործակցությանը, ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Աղբյուր՝ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

12:52 ԼՂՀ
«Արցախի խնդրի արդար և հայանպաստ լուծումը բոլորիս գերխնդիրն է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Է. Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը և Արցախի ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը կարևորել են ժողովրդավարական գործընթացների զարգացումն Արցախում:
Աղբյուր՝ ՀՀ ԱԺ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}