Անցուդարձ

14:09 05/04/2016
Ալիևի երազը

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

10:25 Աշխարհում
1943 թվականին այս օրը ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռեբերտ դե Նիրոն

Նրա խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։ 2 անգամ արժանացել է «Օսկար» կինոմրցանակի, 1975 թվականին լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում «Կնքահայրը 2» և 1980 թվականին լավագույն դերասան անվակարգում «Կատաղած ցուլ» ֆիլմերի համար:

10:12 Աշխարհում
1887 թվականի օգոստոսի 17- ին ծնվել է նիդերլանդցի ֆիզիկոս Ադրիան Ֆոկերը

Նրա աշխատանքներն առնչվում են ռադիոակտիվությանը, ռենտգենյան ճառագայթներին, էլեկտրոնային տեսությանը և այլն:

17:27 Աշխարհում
Սան Ֆրանցիսկոյի փողոցը վաճառել են միգրանտներին

Ամուսինները հարկերի վճարման գործընթացի սխալի հետևանքով Presidio Terrace հեղինակավոր թաղամասի մի մասի սեփականատեր են դարձել:

16:44 Հայաստան
Կոշիկի խանութում գողացել են քաղաքացու դրամապանակը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու դրամապանակը հափշտակած անձի ինքնությունը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե
15:53 Հայաստան
Կապալառու ընկերություններն իրենց միջոցներով վերականգնում են ճանապարհի վնասված հատվածները

Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրով 2015 թ. հիմնանորոգված Ագարակ-Յաղդան-Կողես-Օձուն ճանապարհի մի շարք հատվածներում ի հայտ են եկել թերություններ։ Հիմնական պատճառն այն է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) ճանապարհի հիմնանորոգման հետևանքով այդ ուղղությամբ մեծացել է ծանրաքաշ մեքենաների հոսքը։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը տեղում հետևում է աշխատանքների ընթացքին։
Մանրամասն՝ տեսանյութում

15:44 Աշխարհում
Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհուրդը Իրանում լրագրողի օրվա կապակցությամբ կազմակերպել էր միջոցառում, որին ներկա են եղել իրանական ԶԼՄ-երի՝ մեկ տասնյակից ավել ներկայացուցիչներ

Միջոցառման շրջանակում իրանցի լրագրողներն այցելել են Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Թադեոս-Բարդուղիմեոս և Ս. Գևորգ հայկական եկեղեցիներ: Նույն օրը Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության կենտրոնատեղիում իրանցի լրագրողները հանդիպել են համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ելույթներ են ունեցել Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Ռ. Բեգլարյանը, «Արարատ» կազմակերպության կենտրոնական վարչության նախագահ Գ. Վարդանը, ովքեր ներկայացրել են իրանահայ համայնքի պատմությունն ու գործունեությունը:
Աղբյուր՝ mfa.am

15:35 Հայաստան
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների ցանկում ներառվել է

տարածական պլանավորման գործընթացը բարելավելու և մինչև 2021 թվականը ՀՀ համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելու վերաբերյալ կետը: Այս համատեքստում ներդրվել է միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գաղափարը: Ըստ այդմ, փաստաթուղթը մշակվում է մեկից ավելի համայնքների համար՝ ներառելով երկու տարբեր մակարդակների՝ տարածքային հատակագծման նախագծի (ներառված համայնքների ընդհանուր տարածքի մասով) և համայնքների գլխավոր հատակագծերի ու գոտևորման նախագծերի դրույթներ:
Աղբյուր՝ minurban.am

14:30 Աշխարհում
Հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 692 վնասված լուսատու

Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 բակային տարածք: Ընթացքում են 2 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

14:04 Հայաստան
ՀՀ ԱԻ նախախարը Եվրամիության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արեվելյան տարածքում» ծրագրի ղեկավար Ս. Անագնոստիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է

PPRD EAST-2 ծրագրի իրականացման ընթացքը Հայաստանում՝ դիտարկելով այն  որպես ԵՄ առաջնորդող նախաձեռնություն: Իր խոսքում ԱԻ նախարարն անդրադարձել է PPRD EAST-2 ծրագրի միջոցով Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում Եվրամիության հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման ու ԵՄ փորձի կիրառմամբ բնակչության պաշտպանվածության, դիմակայունության մակարդակների և աղետների ռիսկերի նվազեցման հնարավորություններին: Որպես բնակչության դիմակայունության բարձրացման կարևոր մեխանիզմ՝ նախարար Տոնոյանն ընդգծել է փրկարարական կամավորական ուժերի ձևավորումը և աղետների կորուստների տվյալների գնահատումը (disaster data loss)՝ ԵՄ փորձի կիրառմամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

20:14 Աշխարհում
Լոնդոնում վազորդն իրեն խանգարող կնոջը դեպի ավտոբուսն է հրել

Պատահարը տեղի է ունեցել Պատնի կամրջի վրա: Տեսանյութը՝ Lenta- ում:

19:00 Հայաստան
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մ. Սարգսյանն այցելել է Արարատի մարզ

Մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մ. Սարգսյանի և Արարատի մարզպետ Ա. Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են կոմիտեի պատասխանատուները, ինչպես նաև մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:
Աղբյուր՝ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

17:53 Աշխարհում
Հայաստանի մանուկներ հիմնադրամն ամփոփել է «Among the Brightening Bloom» ստեղծագործական գրի անգլալեզու դասընթացը,

որը վարել է ԱՄՆ-ից ժամանած անգլերենի ուսուցիչ, կրթական ծրագրերի մենեջեր, գրող Սեմյուել Արմենը։ Դասընթացին մասնակցել են Հիմնադրամի և ԱՄՆ դեսպանատան՝ անգլերենի ուսուցման Access միկրոկրթաթոշակային ծրագրի  շրջանավարտները՝ Հացիկ և Արագածավան համայնքներից։
Հիմնադրամի՝ անգլերենի ծրագրերի համակարգող Սյուզաննա Խաչատրյանը նշեց, որ դասընթացը հիմնված է եղել ուսանողակենտրոն դասավանդման մեթոդի վրա:
Մամուլի հաղորդագրություն


 

Տեսանյութեր

ԱՀ և ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին
13:00 16/08/2017

ԱՀ և ՀՀ վարչապետները Քարվաճառում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}