20:06 08/05/2008 » Քաղաքական

ՔԱՂԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ԿՏՐՈՒԿ ԵՎ... ՀԱՄԱՐՁԱԿ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը ծրագրավորում է 2009 թվականից կտրուկ ավելացնել քաղաքացիական ծառայությունում ընդգրկված աշխատողների աշխատավարձը: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է Հայաստանը տարածաշրջանում չի դիմանում մրցակցությանը:

«Վրաստանում և Ադրբեջանում քաղծառայողների աշխատավարձերը երկու, երկուսուկես անգամ ավելի բարձր են, քան Հայաստանում: Եվ եթե մարդիկ ստանում են ցածր աշխատավարձ, հասկանալի է, որ մենք կորցնում ենք մրցունակությունը, այսինքն, որակյալ մասնագետներ չենք կարողանում ներգրավել, որովեհետւ նրանք նախընտրում են մասնավոր հատվածը: Եթե կտրուկ բարձրացնելու ենք քաղծառայողների աշխատավարձերը, ապա էական նշանակություն է ստանում, թե ինչպես ենք գնահատելու նրանց արտադրողականությունը և աշխատանքի որակը»,- ավելացրել է նա: Վարչապետը նշել էր, որ դրա համար անհրաժեշտ է մեկ ամսվա ընթացքում ստանալ նախարարների առաջարկությունները, որպեսզի 2009թ. պետական բյուջեի պլանավորման ժամանակ կարողանանք արդեն համարձակորեն բարձրացնել աշխատավարձերը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց