Քաղաքական 19:08 04/04/2011

Ս. Սաֆարյան. «Տեր–Պետրոսյանը քաղաքական պատասխանատվություն է կրում 10 զոհերի համար»

«Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետը կարող էր ասել, որ ես ընդհանրապես, մարտի 1-ին Հայաստանում չեմ եղել և դա ամենևին չի նշանակում, որ այդպես է եղել», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի նախկին պետ, գնդապետ Սմբատ Գասպարյանի հայտարարությունը:

Այդ հայտարարությամբ, որը տպագրել է «Առաջին լրատվական»-ը, Գասպարյանը հերքում է Ստյոպա Սաֆարյանի` օրերս «facebook»-ում արված հայտարարությունն այն մասին, որ ինքը 2008-ի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի տանը հանդիպել է հենց Տեր-Պետրոսյանին ու նրանց միջև զրույց է տեղի ունեցել:

Նշենք, որ Սաֆարյանը սոցիալական ցանցում գրել էր, որ  ինքը Տեր-Պետրոսյանին պատմել է, թե մարտի 1-ին ինչ էր տեղի ունենում Մյասնիկյանի արձանի մոտ, Ֆրանսիական դեսպանատան հարևանությամբ ու հավելել «քանի որ Դուք եք առաջնորդը, ի՞նչ փոխանցվի այնտեղ հավաքված ժողովրդին որպես ուղերձ»: Ըստ Սաֆարյանի, ՀԱԿ առաջնորդն ի պատասխան ասել է. «Ես չգիտեմ, թե ովքեր են հավաքված այնտեղ: Դա իմ ժողովուրդը չէ: Իմ շտաբը այնտեղ որևէ հավաք չի պլանավորել: Մի՞գուցե սադրիչներ են հավաքվել: Այս պահին իմ շտաբի անդամները փախուստի մեջ են, և մինչևև շտաբը չհավաքվի, որևէ բան ես չեմ անի»:

«Այդ օրը ասուլիսի մասնակիցների խմբին ես եմ դիմավորել, ուղեկցել տուն, ներկա գտնվել ասուլիսի ողջ ընթացքին, այնուհետև ասուլիսից հետո մասնակիցների խումբն ամբողջությամբ ուղեկցել եմ տնից դուրս: Այսինքն` ասուլիսից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը խոսակցություն չի ունեցել այդ խմբի որևէ անդամի հետ: Ասուլիսին, ինձնից բացի, ներկա են եղել Լիլիթ Տեր-Պետրոսյանը, իմ տեղակալ Սարգիս Հովհաննիսյանը, ովքեր կարող են հաստատել իմ ասածը: Իսկ Լևոն Զուրաբյանը Տեր-Պետրոսյանի տուն առաջին անգամ եկել է ժամը 2-ի մոտակայքում»-, իր հայտարարության մեջ նշել է գնդապետ Գասպարյանը:

«Ես ասել եմ այն, ինչ գիտեմ ու ինչ եղել է: Ավելացնելու կամ դրանք փոխելու որևէ ցանկություն կամ հիմք չունեմ», -մեզ հետ զրույցում հավելեց Սաֆարյանը:
 
Հ.Գ.առանց խմբագրման ներկայացնենք նաև Ստյոպա Սաֆարյանի «facebook»-ում արված հայտարարությունը .

«Իմ համար շատ տարակուսելի «Դա իմ ժողովուրդը չէ» պատասխանն ստանալուց հետո թեւաթափ գնացինք (Վարդան Խաչատրյանը, Զարուհի Փոստանջյանը, լրագրող եւ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, ՀԱԿ-ից իմ վաղեմի ընկեր Սոնա Մուրադյանը) հրապարակ: Ես հասկացա, որ ինքը խուսափում է պատասխանատվություն ստանձնել: Մինչ Վարդան Խաչատրյանը բանակցում էր ոստիկանների հետ, Արմեն Մարտիրոսյանին ու Լարիսա Ալավերդյանին ուղարկեցինք ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մոտ: Վերջինս չէր ընդունել եւ հանդիպել էին փոխոստիկանապետ Մահտեսյանի հետ: Երկու հարթության վրա` Ալավերդյան/Մարտիրոսյան-Մահտեսյան եւ Վարդան Խաչատրյան-Գիզիրյան բանակցությունների արդյունքում նրանք համաձայնեցին ետ քաշել ոստիկանական ուժերը: Ապա տեղում զանգեցի Տիգրան Թորոսյանին, խնդրելով գալ դեպքի վայրը: Ինձ փոխանցվեց, որ չի կարող օգնել: Ապա Անահիտ Բախշյանի հետ միասին, հասկանալով, որ բոլոր կողմերից միայնակ ենք մնացել եւ իրավիճակի համար պատասխանատվություն ստանձնող չկա, գնացինք Ֆրանսիական դեսպանատուն` խնդրելով ընդունելություն դեսպանի հետ: Մեզ պատասխանեցին, որ դեսպանը «շատ զբաղված է»: Տեղում զանգահարեցի ԱՄՆ նախկին փոխդեսպան Սթիվ Բենքսին /այն ժամանակ ԱՄՆ-ը դեսպան չուներ/ եւ խնդրեցի ընդունելություն: Գնացինք եւս եւ Անահիտ Բախշյանը: Ներկայացվեց իրավիճակը եւ այն, որ ոչ մեկ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել իրավիճակի համար եւ միակ հույսը դեսպանների միջնորդությունն է` Քոչարյան-Տեր-Պետրոսյան բանակցությունների առումով: Ասաց, որ անմիջապես կնախաձեռնեն, միայն թե մենք հորդորենք ժողովրդին ոխաղաղ մնալ, ոչ մի բան չվնասել ու չտրվել սադրանքների: Դրանից հետո, հանկարծ պարզվեց որ ժողովուրդը Լեվոն Տեր-Պետրոսյանինն է եւ ուղերձն էլ հետեւյալն է` «մնացեք այստեղ այնքան մինչեւ Լեվոն Տեր-Պետրոսյանը գա»: Սա հնչել է ժամը 15:00-ից հետո մեկնարկած հանրահավաքի բանախոսների շուրթերից: Այնպես որ սա է եղել ետնաբեմում, որին ես մասնակից եմ եղել եւ ասել, թե Լեվոն Տեր-Պետրոսյանը չէր կարող գալ, կամ չէր կարող նույն երեկոյան հրապարակը ոստիկանությունից մաքրած ու հաղթած ժողովրդին առնվազն տուն ուղարկել /ինչը իմ կարծիքով ամենաճիշտ որոշումը կլիներ` հաջորդ օրը հավաքվելու կոչով/, ճիշտ չէ: Այդ օրը բոլորի կողմից եղել է փախուստ պատասխանատվությունից: Իհարկե, չեմ կարող ասել, որ Լեվոն Տեր-Պետրոսյանը քրեական պատասխանատվություն է կրում 10 զոհերի համար, բայց իմ կարծիքով քաղաքական պատասխանատվություն կրում է, քանի որ եթե իմ համար տեսանելի էր, որ արյուն է թափվելու, ինքը հաստատ դա պետք է տեսներ: Հետևաբար կամ պետք է գար, կամ պետք է մարդկանց տուն ուղարկեր: Գիտեմ, թե ինչ ալիք է բարձրանալու գրածիցս հետո, բայց պատրաստ եմ դրան դիմակայել»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}