- 10:15 | Աշխարհում Աֆղանստանում կքննարկվի կանանց բռնություններից պաշտպանելու մասին օրենքը
Օրինագծում արգելվում է կնության տալ անչափահաս աղջիկներին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Աշխարհում Իրաքում ավելացել է ահաբեկչությունների զոհերի թիվը
Ոստիկանության տվյալներով, առնվազն 63 մարդ է զոհվել:
Աղբյուր` BBC Russian - 10:05 | Տարածաշրջան Արցախի նախագահն ու ՀՀ փոխարտգործնախարարը քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր
Հայտնել են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Աղբյուր` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր օրվա մեծ մասը կդիտվի առանց տեղումների, ջերմ և արևային եղանակ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 21:18 | Աշխարհում Կրկնակի ահաբեկչություն Իրաքում. 43 զոհ, ավելի քան 40 վիրավոր
Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Itar-tass.com - 21:08 | Աշխարհում Աֆղանստանում պայթյունների զոհ է դարձել 7 մարդ
Կա 50-ից ավելի վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 21:00 | Հայաստան «Եթե տանուլ տանք Փակ շուկան, ամեն ինչ կկորցնենք»
Ազատության հրապարակում ընթացող «Նախախորհրդարան» շարժման հրավիրած հանրահավաքում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:
Աղբյուր` Panorama.am - 20:50 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում տղամարդը ինքնահրկիզվել է՝ ի նշան բողոքի
Մանրամասները՝ BBC Russian
- 20:42 | Աշխարհում Եգիպտոսի ոստիկանները փակել են Գազայի հետ սահմանը
Այս կերպ նրանք իրենց բողոքն են արտահայտում Սինայի թերակղզում երկրի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին առևանգելու դեմ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 20:35 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Վաղը Օլանդը կստորագրի միասեռ ամուսնությունների մասին օրենքը
Համասեռամոլ ամուսինները կարող են նաև երեխաներ որդեգրել:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:28 | Աշխարհում Փարիզը դեմ է Իրանի մասնակցությանը՝ Սիրիաի հարցով միջազգային կոնֆերանսին
Հազորդել է France Presse գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 20:15 | Աշխարհում Ֆրանսիան ԱՄՆ-ից երկու անօդաչու սարք է գնել
Հետագայում դրանք կօգտագործվեն Մալիում ռազմական գործողությունների ժամանակ:
Աղբյուր` Vzglyad.ru - 20:07 | Հայաստան Տալինում կայանալիք ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի ԼՂ հակամարտությունը
Panorama.am-ին այս մասին հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Աղբյուր` Panorama.am - 20:00 | Տարածաշրջան Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել
Կա 4 վիրավոր:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:43 | Աշխարհում Հոգեկան խանգարումները բերում են ինսուլտի հավանականության
12-ամյա հետազոտություններին մասնակցել են 47-52 տարեկան 10547 կանայք:
Աղբյուր՝ The Herald Scotland - 19:35 | Աշխարհում ԵՄ-ը 4,2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն է տրամադրել Հունասատնին
Աղբյուր՝ Gazeta.ru
- 19:27 | Հայաստան Յուրա Մովսիսյան. «Հնարավոր է՝ խաղամ «Կրասնոդարի» դեմ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվողը, ով ծնկատակի ջլի վնասվածք էր ստացել, գրեթե ապաքինվել է:
Աղբյուր` Panorama.am - 19:20 | Աշխարհում Արգենտինայի նախկին դիկտատոր Խորխե Վիդելան մահացել է բանտում
Նա դատապարտված էր ցմահ բանտարկության:
Աղբյուր` Vesti.ru - 19:10 | Աշխարհում Սիրիացի հաքերները կոտրել են The Financial Times թերթի կայքը
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր` Lenta.ru - 19:02 | Աշխարհում Երկրաշարժ Կանադայում
Ցնցման ուժգնությունը կազմել է 5,0 մագնիտուդ:
Աղբյուր` Ria.ru - 18:55 | Աշխարհում Ջորջ Մայքլը ավտովթարի է ենթարկվել
49-ամյա բրիտանացի երաժիշտը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աղբյուր` Itar-tass.com - 18:00 | Հայաստան Վաղը ողջ հանրապետությունում կդիտվի տեղումների դադար
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, բայց ընդամենը 1 օրով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:50 | Աշխարհում Զուգընկերոջ դավաճանության մասին երազները իրական հիմքեր ունեն
Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:38 | Հայաստան Իսպանական 8 ակումբներ զրկվել են եվրագավաթային արտոնագրից
Պատճառը ֆինանսական «Արդար խաղի» կանոնները չպահպանելն էր:
Աղբյուր` Panorama.am - 17:30 | Աշխարհում Լուսնի վրա ընկել և պայթել է խոշոր տիեզերական մարմին
Տեսանյութը` Itar-tass.com
- 17:20 | Հայաստան Կոշ և Ավան գյուղերի միջև ընկած ճանապարհային հատվածում անցկացվելու է Հայաստանի 2013 թ. Լեռնային առաջնության առաջին փուլը
Այն տեղի կունենա մայիսի 19-ին, ժամը 10 :00-ից 18 :00-ն:
- 17:14 | Հայաստան Այսօր` բորսայում
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.24 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով. փակման գինը կազմել է 417.25 դրամ:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 17:07 | Աշխարհում Yahoo!-ն կարող է գնել Tumblr-ը
Գործարքի գինը 1 մլրդ դոլար է:
Աղբյուր` Interfax.ru - 17:00 | Հայաստան ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Վանաձորի քաղաքապետը հրապարակային ներողություն կխնդրի
Մանրամասները` Panorama.am
- 16:50 | Հայաստան Վաղը կայանալիք «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլում Դորիանսը հանդես կգա 12-րդ համարի ներքո
- 16:43 | Աշխարհում Կաննում գողացել են դերասանների համար նախատեսված թանկարժեք զարդերը
Դրանք պատկանում էին շվեյցարական Chopard ընկերությանը:
Աղբյուր` Vesti.ru - 16:36 | Աշխարհում Իրաքում ահաբեկչության զոհ է դարձել առնվազն 30 մարդ
Կա ևս 40 վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 16:30 | Աշխարհում Բանգլադեշ. Տարհանված բնակիչները վերադառնում են տուն
Երկրում տեղի ունեցած ցիկլոնի հետևանքով առնվազն 13 մարդ էր զոհվել:
Աղբյուր՝ BBC Russian - 16:23 | Հայաստան Անչելոտտին հրաժեշտ է տվել ֆուտբոլիստներին
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի Փարիզից հեռանալը, ըստ «L'Equipe»-ի, արդեն որոշված հարց է:
Աղբյուր` Panorama.am - 16:15 | Աշխարհում Պակիստանում երկու պայթյունների հետևանքով կա 13 զոհ
45 մարդ վիրավոր է:
Աղբյուր` ABC News - 16:06 | Աշխարհում Google-ը կներկայացնի Nexus 4 սպիտակ սմարթֆոնը
Ընկերությունը համագործակցել է LG-ի հետ:
Աղբյուր` Vesti.ru - 16:00 | Տարածաշրջան Թբիլիսիում բախումների հետևանքով վիրավորվել է 17 մարդ
Գեյ-շքերթի անցկացման դեմ բողոքի ցույցի 12 մասնակից հոսպիտալացվել են:
Աղբյուր` Ria.ru - 15:50 | Հայաստան Հայաստանի ազգաբնակչության հաշվին «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները ապրում են էլիտար պայմաններում
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Աղբյուր` Panorama.am - 15:38 | Աշխարհում Աճուրդում վաճառվել է սշխարհի ամենաթանկարժեք կոնյակը` Croizet-ը
Խմիչքի համար վճարվել է 157 հազար դոլար:
Աղբյուր` Luxplanet.ua - 15:30 | Աշխարհում Facebook-ը և Twitter-ը խաղ են ստեղծել Google Glass-ի համար
Հաղորդել է Reuters-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 15:22 | Աշխարհում Կրեմլում աւղղաթիռային հրապարակի ստեղծման համար 6,3 մլն դոլար է ծախսվել
Մոսկվայում ոչ բոլորն են վստահ, որ այն կօգնի ազատվել խցանումներից:
Աղբյուր՝ Mignews.co.il - 15:10 | Աշխարհում Եգիպտոսի ոստիկանությունը փակել է Գազայի հետ սահմանը
Պատճառը զինյալների կողմից եգիպտացի ոստիկանների առևանգումն է:
Աղբյուր` Ria.ru - 15:02 | Հայաստան Հայ սուսերամարտիկների հաղթանակը Վլադիկավկազում
Մայիսի 12-14-ը Ռուսաստանում 13-րդ անգամ կայացավ Հաջիևի անվան միջազգային հուշամրցաշարը:
Մանրամասները` Panorama.am - 14:55 | Տարածաշրջան Թբիլիսիում ցույցեր են
Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել գեյ-շքերթի դեմ:
Աղբյուր՝ BBC Russian - 14:46 | Աշխարհում ՄԱԿ. Ավելի քան 1,5 մլն սիրիացիներ պաշտոնապես ստացել են փախստականի կարգավիճակ
Սիրիացիները հիմնականում բնակվում են Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում և Իրաքում:
Աղբյուր` Itar-tass.com - 14:40 | Աշխարհում Բջջայինով խոսելը վատ է ազդում ճնշման վրա
Հեռախոսով շատ խոսող մարդիկ բարձր ճնշում են ունենում:
Աղբյուր՝ Meddaily.ru - 14:30 | Աշխարհում ՀՀԿ պատգամավոր. Ընդդիմությանը միավորվել է պետք
Ըստ Խոսրով Հարությունյանը ՝ անցած ընտրություններում պարտությունից հետո ընդդիմությունն անհրաժեշտություն ունի վերաիմաստավորելու իր դերակատարությունը:
Աղբյուր` Panorama.am - 14:23 | Աշխարհում «Եվրոպան կարող է գոյատևել առանց Մեծ Բրիտանիայի»
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Աղբյուր` The Telegraph - 14:16 | Աշխարհում ՖԻՖԱ-ն տուգանել է Ռումինիային երկրպագուների ոչ սպորտային պահվածքի համար
Երկիրը 16 հազար եվրո կվճարի:
Աղբյուր` Vesti.ru - 14:10 | Աշխարհում ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են կիրառել Սիրիայի ընդդիմության դեմ կապված «Ալ-Կաիդայի» հետ
Հայտարարությունը հրապարակել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Աղբյուր` Newsru.com - 14:02 | Տարածաշրջան Իրան. Նախագահի 30 կին թեկնածուների դիմումներ չեղյալ են հայտարարվել
Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Itar-tass.com - 13:55 | Հայաստան Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը
Այս մասին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Աղբյուր` Panorama.am - 13:40 | Աշխարհում Սիրիական հակամարտությունը հնարավոր է կարգավորել առանց արտաքին միջամտության
Ռուսաստանն ու ՄԱԿ-ը նույն կարծիքին են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:33 | Աշխարհում Հունաստանում մանկապիղծին 220 տարի ազատազրկման են դատապարտել
Բասկետբոլի 49-ամյա նախկին մարզիչը մեղադրվել է 53 անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:
Աղբյուր` Ria.ru - 13:27 | Աշխարհում Ժնև. Աճուրդում վաճառվել է ամենամեծ ադամանդը
Քարի համար ռեկորդային 27 մլն դոլար են վճարել:
Աղբյուր՝ Mignews.co.il
20:39 28/04/2012 » Քաղաքական
ՀՀ նախագահը խիստ կարևորում է երեխաների անվճար բուժօգնությունը
Ոչ մրցունակ հասարակությունը երբեք չի կարող ապրել բարեկեցիկ կյանքով, բայց բարեկեցիկ Հայաստան ունենալու համար անհրաժեշտ է վերապատրաստել ողջ հասարակությանը: Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրի` առողջապահությանն ու կրթությանը վերաբերվող դրույթներին:
Երկրի ղեկավարի խոսքով` նախատեսվում է զարգացնել առողջապահական ոլորտը` հիմնվելով թե հիվանդությունների կանխարգելման, և թե ամբողջ առողջապահության ոլորտի վերազինման և կատարելագործման վրա. «Մենք ապահովելու ենք բժիշկների պարտադիր վերապատրաստումը, ամբողջովին վերազինելու ենք այս ոլորտը»:
ՀՀ նախագահը խիստ կարևորեց երեխաների անվճար բուժօգնությունը` հայտարարելով, որ Հանրապետական կուսակցությունը մոտ ապագայում մտադիր է անվճար բուժօգնության տարիքային շեմը 7-ից բարձրացնել մինչև 12 , իսկ հեռանկարում ` մինչև 18 տարեկան:
Անդրադառնալով կրթական ոլորտին` երկրի ղեկավարը շեշտեց, որ բարեկեցիկ Հայաստան կառուցելու համար առաջնային է ունենալ որակյալ կրթություն ստացած քաղաքացիներ: ՀՀ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունները շարունակելու են աջակցել արտերկրում ուսում ստացող բոլոր երիտասարդներին և քաջալերելու են, որ նրանք վերադառնան հայրենիք:
ՀՀԿ առաջնորդը նաև խոստացավ, որ մինչև տարեվերջ կլուծվի Հայաստանի բոլոր դպրոցների ջեռուցման հարցը: Նախագահը նաև տեղեկացրեց, որ բոլոր դպրոցները կապահովվեն համացանցի հնարավորություններով:
Խոսելով գիտութան ոլորտում առաջնահերթությունների մասին` նախագահ Սարգսյանը նշեց, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու հայագիտության զարգացմանը: «Երևանը պետք է դառնա այդ ոլորտի գլխավոր կենտրոնը: Այլ ոլորտի մասնագետներ դրսում պատրաստել հնարավոր է, սակայն հայագիտության ոլորտում Երևանը պետք է դառնա մայրաքաղաք` բառի բուն և փոխաբերական իմաստով»:
Երկրի ղեկավարի խոսքով` կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների վառ արտահայտությունը պետք է դառնա Մատենադարանը, որը վերջին տարին նոր հնարավորություններ ձեռք բերեց և ընդլայնվեց:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
10:02 18/05/2013 » Օրվա մամուլ
Արամ Սարգսյան. ԲՀԿ-ին ընդդիմադիր համարողները զրպարտել են այդ քաղաքական ուժին
10:00 18/05/2013 » Օրվա մամուլ
09:57 18/05/2013 » Հասարակություն
ԼՂՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցում է Աբխազիայի հոբելյանական միջոցառումներին
09:55 18/05/2013 » Օրվա մամուլ
Ռուսական որոշ շրջանակներ շահագրգռված չեն, որ Դեմիրճյանը դուրս գա ՀԱԿԿ ենթակայությունից
09:54 18/05/2013 » Օրվա մամուլ
17/05/2013
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները
Համանախագահները կրկին հայտարարել են լարվածությունը սրող կամ խաղաղ գործընթացին վնասող գործողություններից կամ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտության մասին









18/05/2013
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...
-Սուբսիդավորումը մի ոչ կոռեկտ ասացվածք է հիշեցնում` հարսի միջոցով փեսային լավություն անելու մասին, ստացվում է աշխատավարձերը, թոշակները չե՞ն ավելացվելու…
-Ես այլևս այս պահին չեմ կարող մեկնաբանել մեր հայտնի կառավարության գերժամանակակից գաղափարները: Ես մենակ մի բան գիտեմ, որ սուբսիդավորումը մեր տնտեսական քաղաքականության մեջից հանված էր:
Արծվիկ Մինասյան. «Եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա թանկացումները կբերեն զանգվածային բողոքի»
Գազի բարձրացումը բերելու է հսկայածավալ գնաճի: Նախ պետք է կասեցնել և չթողնել, որ գները բարձրանան: Պետք է իրականացնել աշխատավարձերի և նպաստների բարձրացում, նոր անցում կատարել պլանավորված բարձրացման: