«Մի դատարկեք Երևանը». 8/09 ընտրատեղամասում առաջին քվեաթերթիկը անվավեր ճանաչվեց (Լուսանկարներ, Տեսանյութը` շուտով)
8/09 քիչ ընտրատեղամասում քիչ առաջ սկսվեց հաշվարկը: Առաջին քվեաթերթիկը, որ քվեատուփից հանեց հաձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանը, անվավեր էր: Դրա վրա գրված էր՝ «Մի դատարկեք Երևանը»:
Նկատենք, որ այստեղ է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականը, ով հավաքում է ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկները, բղավում է, գոռգոռում, բարձր ձայնով խոսում և հրահանգներ է տալիս հանձնաժողովի նախագահին:
Իրավիճակը կարելի է գնահատել «անբռնազբոսիկ»: Երբ ՀՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկ են հանում, հանձնաժողովի նախագահ Նարինե Շահբազյանը հայտարարում է՝ «Մունք»: Իսկ երբ քվաթերթիկների թիվը շատացավ, գեներալ Մանվելի օգնականը հանձնաժողովի նախագահին խոստացավ 400 դոլարանոց օծանելիք: Մինդեռ Նարինե Շահբազյանը առարկեց, և ցույց տալով իր հեռախոսն՝ ասաց, որ իրենը հին է, iPhone է ուզում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ