Կենտրոնական բանկը իրավունք ունի հիմարություն էլ հայտարարել. Լ.Զուրաբյան
«ԿԲ-ն իրավունք ունի հայտարարել ամեն ինչ` անգամ ապօրինություն կամ հիմարություն: Այլ հարց է` դա պատիվ բերում է նրանց»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով Կենտրոնական բանկի տարածած հայտարարությունը:
Կենտրոնական բանկը հորդորում է «ձեռնպահ մնալ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և հանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»:
Պատգամավորի խոսքով, այդ հայտարարությունը ընդամենը արհամարհանք է ՍԴ կայացրած որոշման նկատմամբ: Ըստ Զուրաբյանի, այնպես չէ, որ ՍԴ-ն տարիների ընթացքում չի հասել նրան, որ իր հանդեպ հարգանքը զրոյացնի, բայց այս որոշումը ցույց տվեց, որ ՍԴ-ն էլ ունակ է ճիշտ որոշումներ ընդունելու: Եվ ահա` իշխանություններն ու գերատեսչությունները ցույց են տալիս, թե ՍԴ գոյություն չունի:
Նախորդիվ`
«Կուտակային կենսաթոշակների մասին» դրույթները դեռևս վիճարկման փուլում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան